Հասարակություն 15:30 02/08/2013

Խայտառակ, անհասկանալի թալան է, որին ենթարկվելու են մեր քաղաքացիները. Ն.Զոհրաբյանը` «Փարկինգ Սիթի Սերվիսի» ծառայության մասին

«Դեռևս երկու շաբաթ առաջ ես բարձրացրել եմ այս հարցը և շարունակում եմ պահանջել` որպես ՀՀ քաղաքացի, ԱԺ պատգամավոր ինձ ցույց տալ իրավական այդ հիմքը, համաձայն որի ինչ-որ մի ՍՊԸ-ի իրավունք է վերապահված ստանալ վարորդի անձնական տվյալները` անկախ նրանից, թե ո՞վ է կանգնած այդ ՍՊԸ-ի հետևում: Չկա նման իրավական հիմք, սա ուղղակի խայտառակություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ է օրինական ինչ-որ ՍՊ ընկերության տրամադրել ՀՀ քաղաքացի-վարորդների անձնական տվյալները, նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, այս հարցը պետք է նախևառաջ իրավական դաշտում օրենսդրորեն կարգավորվեր, բայց նման բան չի արվել, ավելին` քաղաքացիների իրազեկումը այդ ընկերության կողմից զրո մակարդակի վրա է.

«Ավելին` ինչ-որ տեսանյութ էին սարքել այս «քաղաքակիրթ» կարգի վերաբերյալ… Ես համաձայն եմ, որ այդ քաղաքակիրթ կարգը ներդրվի նաև Հայաստանում, որով իբրև թե օգոստոսի 1-ից ինքնաբուխ «պարկովշիկների» ինստիտուտը կվերանար, բայց ցույց տվեք ինձ Երևանում որևէ տեղ, որտեղ նախկինում «պարկովշիկները» եղել են, բայց այսօր արդեն վերացել են: Նման բան չկա, նույնիսկ ավելին` ես բազմաթիվ ահազանգեր եմ ստացել, որ եթե նախկինում նրանք 100 դրամ էին գանձում, ապա հիմա սակագնի փոփոխություն են արել և վարորդներից գանձում են 200 դրամ կայանման դիմաց»,- վրդովված պատմեց Ն.Զոհրաբյանը` «պարկովշիկների» այդ գործելաոճը բացատրելով նրանով, որ վերջիններս, թերևս, հետևում են «Փարկինգ Սիթի Սերվիսի» օրինակին:

Կրկնեց` որևէ մեկը դեմ չէ, որ քաղաքացիներին մատուցվի կոնկրետ ծառայություն և կոնկրետ այդ ծառայության համար վճարի: Բայց այս դեպքում ավելի շատ են հարցերը.

«Օրինակ, ես ուզում եմ հարց տամ` ի՞նչ ծառայություն է մատուցելու վարորդին «Փարկինգ Սիթի Սերվիս»-ը, երբ վարորդը կայանի այդ կարմիր գծանշումներով տեղերում` արդյո՞ք հսկելու է մեքենայի անվտանգությունը: Բնական է` ոչ: Այսինքն ստացվում է, որ ինչ-որ մեկը եկել քաղաքում կարմիր գծեր է քաշել ու դրա դիմաց ուզում է հարստանալ… Ամոթ է, բավական է կեղեքեն այս ժողովրդին»,- նշեց պատգամավորը ու կանխատեսեց, որ սա մեծ աղմուկ է բարձրացնելու, այդ իսկ պատճառով հորդորեց սթափվել և քանի ուշ չէ ուշքի գալ ու վերանայել այս խայտառակ կարգը.

«Վերանայեք ժողովրդին թալանելու խայտառակ այս կարգը»:

Երկրորդ հարցը իրազեկման հետ է կապված ու նաև այն խնդրի, որ անգամ բանկերում չգիտեն, թե ինչի՞ համար պետք է քաղաքացիներից վճարումներ ընդունեն.

«Ես ահազանգ եմ ստացել, որ բազմաթիվ օրինապաշտ քաղաքացիներ նախօրեին բանկերի միջոցով փորձել են վճարում կատարել կարմիր գծանշումով վայրերում կայանելու դիմաց: Սակայն բանկերում տեղեկացված չեն, թե ինչ ծառայություն է և կամ ինչ հաշվեհամարով պետք է գանձի այդ ծառայության դիմաց գումար: Այսինքն, բացի այն, որ մեր քաղաքացիների մեծ մասը իրազեկված չեն այս նոր ու «քաղաքակիրթ» կարգից, նաև բանկերը իրազեկված չեն: Ես կրկնում եմ, մեծ աղմուկ է բարձացվելու, թող սթափվեն քանի ուշ չէ»,- ասաց ԲՀԿ-ական գործիչը` հավելելով, որ առանց որևէ իրավական հիմքի քաղաքացիներից գումար գանձելը բացահայտ անօրինականություն է:

Ի դեպ, նշեց նաև, որ Ազգային Ժողովում այս հարցը պարտադիր բարձրացվելու է, որպեսզի օրենսդրորեն հստակեցվի, այլապես սա անհասկանալի մի թալան է, որին ենթարկվելու են մեր քաղաքացիները:

Հիշեցնենք ժամը 15.30-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենա քննարկում քաղաքապետի և ծառայությունը մատուցող ընկերությունների միջև, որից հետո քաղաքապետարանը հանդես կգա հայտարարությամբ` գուցե մեկ ամսով կերկարաձգվի վճարումների գործընթացի մեկնարկը, իսկ այդ ընթացքում էլ որոշակի բացեր դրանում կլրացվեն:

Նախորդիվ`
Քաղաքապետարանը հանդես կգա հայտարարությամբ` վարորդների համար լավ լուրով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Ո՞վ է նվիրել Իշխան Սաղաթելյանին 8 մլն դրամանոց մատանին
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}