Ռուսաստանը խստացնում է պայմանները ներգաղթյալների մուտքի և աշխատանքի համար
ՌԴ Հանրային խորհրդի այսօրվա քննարկման ժամանակ Դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Ելենա Ռադոչինան հայտարարել է, որ առաջիկայում ՌԴ միգրացիոն քաղաքականությունը կխստացվի: Այս մասին հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը:
Բացի այս, 2014թ-ի առաջին կիսամյակում ուժի մեջ կմտնի օրենք, որով փոփոխության կենթարկվի ժամանակավոր գրանցման օրենսդրությունն ու կարգը: Այլ կերպ ասած «բնակության ժամանակավոր թույլտվություն» կտրվի միայն այն դեպքում, եթե դիմումատուն միգրացիոն ծառայությանը ներկայացնի աշխատանքային պայմանագիր:
Ավելի վաղ ծառայությունը հայտարարել էր, որ ՌԴ-ում ոչ օրինական հիմունքներով աշխատող 3 մլն օտարերկրացի կա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում