Մայրաքաղաքում կկահավորվի հեծանվային 17 կանգառ
Երևանի քաղաքապետարանը և «Սիթի փրոմոուշըն» ընկերությունը, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ քաղաքացիների համագործակցությամբ, նպաստում են մայրաքաղաքում հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթի զարգացմանը: Համագործակցության շնորհիվ՝ «Երևանյան ամառ» ծրագրով մինչ օգոստոսի 31-ը Երևանում կահավորվելու է այդպիսի 17 կանգառ, որոնցից 4-ը գործարկվել է օգոստոսի 16-ին։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հեծանվորդների խմբերը մայրաքաղաքի 4 տարբեր ուղղություններից արշավել են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ կայացել է հեծանվային հնարքների ու անսովոր, երբեմն անգամ բարդ լուծումներով ցուցադրություն` արհեստավարժ և սիրողական մակարդակի հեծանվորդների մասնակցությամբ։ Իսկ հեծանվորդ Վահագն Վարդումյանը հեծանվային աստղանիվով պտտվող դուրգի վրա տեղում կավե բաժակ է պատրաստել: Այնուհետ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են արել մինչև Հանրապետության հրապարակ` Վ․ Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին