
Խոշոր վթար ավազի հանքի մոտ, կան զոհեր ու վիրավորներ
Նախօրեին երեկոյան սարսափելի ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին, ավազի հանքի մոտ ինչի հետևանքով երեք մարդ մահացել է, 11-էլ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 1113L ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարին և շրջվել: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տուժածներ 42-ամյա Հ. Ս.-ն, 53-ամյա Լ. Բ.-ն, 12-ամյա Դ. Ս-ն և 11-ամյա Ա. Ս-ն տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Տուժածներ 24-ամյա Լ. Ա.-ն, 30-ամյա Ա. Ա-ն, 3-ամյա Վ. Ա.-ն, 5-ամյա Ջ. Ա.-ն, 62-ամյա Լ. Բ.-ն, 45-ամյա Հ. Գ.-ն և 42-ամյա Հ. Գ.-ն տեղափոխվել են Աբովյան քաղաքի Բժշկական կենտրոն: Աակայն, այնուհետև 30-ամյա Ա.Ա-ն, 5-ամյա Ջ.Ա.-ն և 45-ամյա Հ.Գ.-ն Աբովյան քաղաքի ԲԿ-ից տեղափոխվել են Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Աբովյան քաղաքի ԲԿ-ում մահացել է 38-ամյա Լ. Հ.-ն, իսկ երկու անձը չպարզված քաղաքացի՝ Երևանի «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: Տեղում իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


