Նախախորհրդարան. Պատկան մարմիններից պահանջում ենք փրկել քաղաքացուն
Նախախորհրդարանի քարտուղարությունը տարածել է հաղորդագրություն, որով կոչ է անում պատկան մարմիներին փրկել դյուրագրգիռ քաղաքացուն: Հաղորադգրության համաձայն.
«Այս պահին Կոմիտաս 5 հասցեում Անուշավան մի քաղաքացի կանգնել է բարձրահարկ շենքի շինարարության համար փորված փոսի եզրին և սպառնում է, որ իրեն ցած կնետի, եթե շինարարությունը չդադարեցվի: Անուշավանը մի քանի օր առաջ միացել է նշված հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ պայքարող Նախախորհրդարանի արագ արձագանքման խմբի անդամներին և պայքարի ընթացքում հաճախ դրսևորել է դյուրագրգիռ ու անհավասարակշիռ վարքագիծ` անտեսելով խմբից հեռանալու և նրա անունից հանդես չգալու բոլոր կոչերն ու հորդորները:
Պատկան մարմիններից պահանջում ենք շտապ կարգով քաղաքացուն դուրս բերել այնտեղից: Նա ինքնուրույն կերպով դուրս գալու փորձ անելու դեպքում կարող է ընկնել մի քանի մետր խորություն ունեցող փոսի մեջ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները