Կոմիտասի 5-ում իրավիճակը լարված է. Բախում՝ ոստիկանների և բնակիչների միջև
Կոմիտասի 5 հասցեում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Նախախորհրդարանի անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը Panorama.am-ին հայտնեց, որ այս պահին բախում է տեղի ունենում բնակիչների ու ոստիկանների միջև, ովքեր փակել են շինարարության տարծքը, բանվորներին ներս են թողել, շինարարությունը շարունակվում է: «Բնակիչների, ակտիվիստների մի մասը պարսպի տակով մտել են շինհրապարակ, շրջապատել են էքսկավատորը, որ շինարարությունն ընդհատեն: Ոստիկանները, կարմիր բերետավորներն օգնում են անօրինական շինարարություն կատարողներին»,- ասաց Տ. Խզմալյանը՝ հավելելով, որ ինքն այս պահին փորձում է բանակցել ոստիկանների հետ:
Տարածքում է նաև, ըստ նրա, Արաբկիրի ոստիկանապետը, իսկ երեկ Կոմիտաս 5 հասցեում է եղել նաև Արաբկիրի թաղապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները