
Դատարանի դահլիճում երկու դատավորների միջև վեճը ավարտվել է ծեծկռտուքով (Տեսանյութ)
Մեքսիկայում դատարանի դահլիճում երկու դատավորների միջև վեճը ավարտվել է ծեծկռտուքով: Այս մասին հաղորդում է «BBC»-ն:
Չորեքշաբթի դատավոր Միգել Անգել Ֆալկոնը թռել է իր աթոռից ու սկսել հարվածներ հասցնել մյուս դատավորին, ինչի հետևանքով վերջինս գետնին է տապալվել:
Ինչպես հաղորդվում է՝ վեճը սկսվել է Մորելոս նահանգում ժամանակավոր դատավորների նշանակման հարցի շուրջ տարաձայնություններից: Մեկ այլ դատավորի, որը փորձել է խանգարել նրան, Ֆալկոնն ուժգին հրել է:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան