Դուք ինչքա՞ն փող եք վերցրել. Քաշքշուկ Ծածկած շուկայի դիմաց (Տեսանյութ)
«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնող խմբի կազմակերպած ակցիայի մասնակիցների ու շուկայի հարևանությամբ ապրող ներկայացած քաղաքացիների միջև քիչ առաջ քաշքշուկ առաջացավ: Դրոշներով ու ցուցապաստառներով շուկային մոտեցող քաղաքացիներին բնակիչները մոտեցան, սկսեցին հրել` չթողնելով մոտենալ հուշարձանին:
Այս պահին դեպքի վայրում գտնվող ոստիկանները շրջանակի մեջ են առել Նախախոհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանին` նրան պաշտպանելով բնակիչների հարձակումներից:
Բնակիչները նշում են, որ շուկայի սեփականատերը տարածքը մաքրել է առնետներից, որոնք անհանգստացնում էին իրենց:
Ակցիայի մասնակիցներին բնակիչները մեղադրում են գումարի դիմաց միջոցառում կազմակերպելու համար, ակցիայի մասնակիցներն էլ բնակիչներին են հարցնում` ձեզ ինչքան փող են տվել:
Ոստիկանները հավաքված քաղաքացիներին զգուշացնում է, որ նրանք խախտում են հասարակական կարգը, ինչի համար նախատեսված է պատիժ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին