Ծածկած շուկայի մոտ ակցիայի մասնակիցներից 2-ին ոստիկանություն տարան (Լրացված)
Ծածկած շուկայի դիմաց գտնվող քաղաքացիներին ոստիկանները բաժանել են երկու մասի` մի կողմում ակցիայի մասնակիցներն են, մյուս կողմում` բնակիչները: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, թե կապ չունի հասարակական կարգը, որ կողմից կխախտեն, ցանկացած պարագայում խախտողը պատասխանատվության կենթարկվի:
Քիչ առաջ հուշարձանի մոտից ակցիայի մասնակիցներից Արեն Մանուկյանին ոստիկանները նստացրեցին մեքենա ու տարան` հիմնավորելով, որ նա չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:
Բնակիչներից մի կին էլ այս պահին տարվեց ոստիկանություն: Ակցիայի մասնակիցներից Վիգեն անունով մի երիտասարդ ասել է ոստիկաններին, որ այդ կինն արդեն մի քանի օր է` սադրիչ գործողությունների է դիմում: Կինն այդ պահին մտել էր ակտիվիստների մեջ ու մարդկանց հրում էր: Կինն ասաց, որ ինքն անցած տարիներին շուկայում առևտրով է զբաղվել և շատ դժգոհ է եղել պայմաններից:
Կնոջ հետ ոստիկանություն հրավիրվեց նաև Վիգենը` որպեսզի հիմնավորի իր ասածները:
Ակցիային ներկա ԱԻՄ փոխանախագահ Կարո Եղնուկյանը մասնակցին մենակ չթողեց, ինքն էլ գնաց ոստիկանություն:
Նախորդող հրապարակում`
Դուք ինչքա՞ն փող եք վերցրել. Քաշքշուկ Ծածկած շուկայի դիմաց
Փակ շուկայի մոտ հերթապահություն իրականացնելու հայտով դիմել է ևս 10 մարդ, այդ թվում` Հովոն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին