Խոսրով Հարությունյան. Արցախի անկախության գործընթացը անշրջելի է
Արցախի անկախության գործընթացը անշրջելի է: Անդրադառնալով ԼՂՀ-ի անկախության հռչակման օրվա խորհրդին panorama.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը:
«Արցախի անկախության հռչակումը, ընդհանրապես հայոց անկախ պետականության վերականգնման դերը անգնահատելի է: Հայ ժողովուրդը 1000-ամյակներ շարունակ զրկված է եղել անկախ պետեկանությունից` դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով: Այս տեսանկյունից հայոց պետականության վերականգնումը դա ոչ միայն ազգային արժանապատվության, ինքնահաստատման մի յուրահատուկ գործոն էր, այլ նաև ապագային միտված ժամանակի մարտահրավերներին դիմակայելու և սեփական կամքը դրսևորելու վառ դրսևորում: Արցախի անկախության գործընթացը անշրջելի է:
Օգտվելով առիթից, կցականայի շնորհավորել համայն հայությանը, նախևառաջ իհարկե արցախահայությանը այս պատմական իրադարձության 22-րդ տարեդարձի կապակցությամբ և մաղթել բոլորից քաջ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք»,- նշեց Խ. Հարությունյանը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջիկայում հնարավոր զարգացումներին` Խ Հարությունյանը նշեց.«Ես կարծում եմ, որ բանակցային գործընթացն իր քաղաքական և աշխարհաքաղաքական պոտենցյալը դեռ չի սպառել: Հատկապես տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական տեղաշարժերը, իմ կարծիքով, կարող են առաջ բերել նոր հնարավորություններ»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ