Գալուստ Սահակյան. «Ալեքսանյան, Ալեքսանյան: Ալեքսանյանին էլ բանտարկեք»
«Ալեքսանյան, Ալեքսանյան: Ալեքսանյանին էլ բանտարկեք, ասում եք Սիթիների էդ բաները եսիմ միտինգ են անում, անգործ մնան, մի 20 հազար էլ էդպես անգործ մնան, որ երկրում գործազրկությունը բարձրանա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսին էր ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի արձագանքն այն դիտարկումներին, թե Փակ շուկան աղավաղելու համար բողոքի ակցիաներ են անցկացվում, «Սիթիի» աշխատողները վաճառականների անվան տակ են հանդես գալիս՝ ի պաշտպանություն շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի:
Նա նաև ասաց. «Իրավական առումով Ալեքսանյանը պատասխանատու չէ Փակ շուկայի ցանկացած գործողության համար: Իհարկե, մեծ բաժնետեր է, բայց այդ պրոցեսում գործադիր մարմին չի հանդիսանում»: Գ. Սահակյանի համոզմամբ, իրավական հիմքեր չկան Ս. Ալեքսանյանին բանտարկելու կամ վարկաբեկելու. «Նա այդ գործառույթի մեջ չկա: Ընդամենը բաժնետեր է»:
ՀՀԿ-ական գործիչը միաժամանակ ասաց, որ իրենք ուշի-ուշով հետևում են Փակ շուկային, մասնագիտական խմբեր են աշխատում, կարծում է, որ կլինեն քննարկումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան