Մշակույթ 00:03 03/09/2013

«Երևան style». Բոլոր ժամանակների մեր աղջիկները

Եվրոպական ոչ մի երկրի նորաձևության լուսանկարիչ (fashion photographer) թերևս անտարբեր չանցներ նրանցից շատերի կողքով այսօր, բայց նրանք ապրում, աշխատում ու սովորում էին 60-70- ականների Երևանում. հետադարձ հայացք ենք նետում ոչ վաղ անցյալ՝ զուգահեռներ տանելով մեր օրերի հետ:

1960-ականներ
Երբ այս թվերի աղջիկները պատմում են իրենց զգեստապահարանի պարունակության մասին, ապա տպավորություն է, որ ժամանակաշրջանը կարելի է կոչել` «Մեկ չթե զգեստի» (ситцевое платье) տարիներ: Լվանալ այն, վաղ առավոտյան արդուկել  ու դրանով նորից դուրս գալ տնից կոկիկ ու արքայական տեսքով, որ ոչ ոք գլխի չընկնի, թե փողոցում պայծառ դեմքով ու կինոյական տեսքով այս աղջնակները այդ մի, կամ ևս մի նման զգեստ ունեն ընդամենը: Ու պարզ է, որ մի զգեստը պիտի «ներկայացուցչական» լիներ:

Ոճաբան Արմեն Գալյանն ասում է. Հագուստի «բարոյական» արժեքն այն ժամանակ շատ ավելի բարձր էր, քան հիմա. Դրա պատճառը դիֆիցիտն էր:


Երևան, «Մերգելյանի սադ» (պուրակ)



Երևան, մայր ու դուստր



Կտորի խանութ Երևանում


Երևան, ուսանողուհիներ


Երևան, տան բակ Նոր Արեշում


Երևան, Կասյան փողոց,   բնակելի շենքի բակ



Երևան, 1962թ





Երևան,  բնակարան 3-րդ մասում, 3-ամյա Արփենիկը






Նկարչուհի, ազգագրագետ Լուսիկ Ագուլեցի.
«60-ականները, 70-ականները կարծում եմ 30-ականների վատ կրկնօրինակումն էին...պարզունակ էր շատ ամեն ինչ: 30-ականներին գոնե հետաքրքիր գլխարկներ էին կրում: Բոլորն, այո,  նորաձև էին, բայց  այդ նորաձևության հետ մեկտեղ միանման էին` «մեշոկ» զգեստներով, բարձր սանրվածքներով...  Բոլորը կրկնօրինակում էին Ջինա Լոլոբրիջիդային: Ես «Թեռլեմեզյանի» ուսանողներց էի այդ օրերին: Դեռ չէի հասունացել տարազ կրելու համար, բայց ունեի իմ տեսակը. այն քչերից էի, որ երկար փեշ էի կրում, ճակատս կապում, հարթ մեզերս փռում, հավաքում` մեջտեղից ուղիղ բացած:

Տարբերվում էի ամեն դեպքում: Երբ առաջին անգամ գնացել էի ապագա ամուսնուս տուն` հյուր, «շլյապայով», երկար զգեստով, նրա ընտանիքի անդամները շատ էին հավանել, թե ` ով էր այս աղջիկը, ինչ հետաքրքիր էր, տեսակ ուներ:

Զգեստներս ես էի նախագծում, էսքիզ անում. քույրս կարում էր: Կտորները հիմնականում բերում էի այն երկրներից, որտեղ լինում էի` Մոսկվա, Լենինգրադ, Բալթյան երկրներ, Եվրոպա և այլն: Գիտեք, մի բան կարում էի, հագնում. ինձնից տաս տարի հետո նոր սկսում էին կրել այստեղ»:


Երևան, Լուսիկ Ագուլեցի


Երևան, բնակարան Պրոսպեկտում



Երևան, Կոմիտասի պողոտա


Երևան, «Զանգվի Ձոր»



Երևան, 1968,  Լուսիկ Ագուլեցի





Երևան,  Լուսիկ Ագուլեցի



Երևան,  Լուսիկ Ագուլեցի


Երևան, «Բժշկականի» ուսանղուհիները` ձնագնդիից հետո


Երևան, ուսանողներ


Երևան, Լենինի հրապարակ 


Երևան, ուսանողուհին` իրեն հյուր եկած մոր հետ



Երևան, անցորդներ


Երևան- 1966. «Մոսկվա» կինոթատրոնի մոտակայքում
 

Երևան, Ֆրունզե Դովլաթյան


70-ականներ
«Ատեքս» նորաձևության կենտրոնի տնօրեն Կարինա Դնոյանը հայտնում է իր հատուկ կարծիքը.  «Կարծում եմ, 60-70-ականներին զուտ Երևանյան ոճ` «Երևան style», որ ճանաչելի կլիներ ողջ աշխարհում` չկար. Երևանում հագնվում էին ճիշտ այնպես, ինչպես ողջ ԽՍՀՄ-ում, քանի որ կար մատակարարման մեկ ընդհանուր համակարգ: Ուղղակի` բնակչության ավելի զարգացած մասը, մտավորականությունը, ստեղծագործական ոլորտի մարդիկ ձգտում էին պատվիրել հագուստը դերձակների` այսպես կոչված «պարտնոյներ»-ի մոտ:

Ի դեպ, դերձակները հիմնականում եկվորներ էին և հենց նրանք էլ բազմազանություն էին մտցրել առօրյա կյանք:

Ավելի ուշ` 80-ականների մոտ, մեծացավ ներկրվող ապրանքների քանակը: Հիմանական երկրներն էին Չեխոսլովակիան, Բուլղարիան, Ռումինիան,Գերմանիան, Ավստրիան: Պետք է նշեմ, որ բավականին լավ որակի ապրանքներ էին ու շատ արագ անհետանում էին խանութներից, կամ չէին էլ հայտնվում` «տակից ծախելու» ավանդույթի համաձայն:

Երևանյան նորաձևության աշխարհի իսկական ուրախությունը «ախպարներն» էին (սա ասում եմ իմ սեփական փորձի հիման վրա), ովքեր եկան, բացեցին «կոմիսիոնկաներ» ու սկսեցին ծախել տարբեր երկրներից բերած ապրանքներ: Երևանում այդ օրերին մարդիկ ավելի նորաձև էին հագնվում, քան Մոսկվայում:

Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ 60-ականները և 70-ականները միշտ էլ կմնան գրավիչ: Այսօր էլ նկատվում է վերադարձ դեպ ռետրոն: Այնպես որ, այն ինչ այսօր նորաձև է, հեշտությամբ կարելի է գտնել մայրիկների ու տատիկների պահարաններում: Իսկ այդ օրերին բոլորն էին նորաձև հագնվում, քանի որ նորաձև լինելը ավտորիտար էր. այսինքն` եթե նորաձև էր «մինին», բոլորը մինի էին կրում, եթե մաքսին` բոլորը մաքսի էին կրում: Միայն թե, կախված կրթության և դաստիարակության աստիճանից` մեկի վրա դա նայվում էր գեղեցիկ, մյուսի վրա անհեթեթ»:


Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողներ


Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի, 3-րդ կուրսի ուսանողներ



Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողուհի Նատալյա Ղազարյան



Մխիթարյան Նարինե, Ռեզիստր գործարանի աշխատակցուհի



Երևան,  ինքնալուսանկար, Արմինե Նալբանդյան, 18 տարեկան


Երևան,  պիոներներ


Քնար և Լարիսա Համբարձումյաններ, քույրեր



Երևան , կրեատիվ սիրահար զույգ
 


Երևան ,  ուսանողուհիներ


Երևան,  ուսանողուհիներ





Երևան, մասնավոր տան բակ, Արմինե Նալբանդյան


Մանկապարտեզի դաստիարկչուհի  ընկեր Կարինեն հանգստի ժամին



Երևան, ուսանողուհիներ


Երևան, «Պոպլավոկ»


Երևան, Լենինի հրապարակ


Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանողներ


Երևանյան մանկապարտեզներից մեկի աշխատակցուհիներ


Դասերից փախած աշակերտներ, որ հավերժացրել են «սխրանքը»



Մանկավարժական համալսարանի ուսանողուհիներ
 

Մեր օրեր
Կարինա Դնոյանի գնահատականը.«Կարևոր է հագնվել ոչ թե նորաձև, այլ` ոճային. ոճի զգացողությունը հարատև է, նորաձևությունը փոխվում է ըստ  եղանակի. այնպես որ` լինել նորաձև ոչ հարկավոր է, ոչ էլ` իմաստ ունի»:















 














































 



 


 Ոճաբան Արմեն Գալյան. «Չեմ կարծում, թե աշխարհի շատ երկրներում էին մտածում, թե երևանցիները ինչպես են հագնվում, կամ որն է երևանյան ոճը: Անշուշտ, կան քաղաքներ, որոնք ունեն հագնվելու միայն իրենց բնորոշ մշակույթը,  սակայն չեմ կարծում, թե Երևանը այդ քաղաքների շարքից է, կամ եղել է... Բայց երիտասարդությունը ձգտել է հետ չմնալ: Գաղտնիք չէ, որ այն տարիներին երիտասարդությունը փորձում էր գնել դրսից բերված հագուստ, պարզ է, որ ոչ բոլորին էր դա հաջողվում: Երկրների առումով նախապատվությունը տրվում էր այսպես` որքան կապիտալիստական երկրից  լիներ հագուստը, այնքան լավ: Հագուստի «բարոյական» արժեքն այն ժամանակ շատ ավելի բարձրև էր, քան հիմա, դրա պատճառը դիֆիցիտն էր:

Վերջին 15 տարվա ընթացքում այդ ժամանակաշրջանից շատ բան է հետ եկել` սկսած սանրվածքներից, վերջացրած «կլեշ» տաբատներից: Անցյալը միշտ ավելի ռոմանտիկ է թվում, քան ներկան, այդ պատճառով էլ կարող է թվալ, թե այն ժամանակ երիտասարդներն ավելի ոճային էին... Այսօր թե հագուստներն են բազմազան, թե ընտրությունն է հարուստ, թե տեղեկատվությունն է շատ. բնականաբար ոճային կամ նորաձև լինելը շատ ավելի հեշտ է և մատչելի»:

Որոշեցինք այս էջը ավարտել նկարչուհի Լուսիկ Ագուլեցու  սիրո խոստովանությամբ. «...Այսօրվա երիտասարդները շատ ավելի ազատ են, շատ ավելի լայն ընտրության հնարավորություն  ունեն, շատ ավելի տարբերվող ու ինքնատիպ են. Նրանք, ովքեր չեն տարբերվում, իրենց ծուլության պատճառով է երևի: Ես շատ եմ սիրում մեր երիտասարդներին: Սրբության պես մի բան  է ազգի համար իր երիտասարդությունը»:
 
Թեման` շարունակելի:

panorama.am -ը շնորհակալություն է հայտնում Հայաստանի Ազգային արխիվի կինոֆոտոֆոնո փաստաթղթերի մասնաճյուղին և
բոլոր նրանց, ովքեր մեզ հետ կիսվեցին 
լուսանկարներով՝ իրենց անձնական արխիվներից

Մտահղացումը՝ Թեհմինե Հարությունյանի
Մեր օրերի լուսանկարները՝ Լիլիան Գալստյանի

Կարդացեք նաև՝  «Երևան ռետրո style». Մենք ենք, մեր տղաները


 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}