Կոմիտաս 5-ում շինարարությունը վերսկսվել է. Տարեց կնոջ վիճակը ծանր է
Կոմիտաս 5 հասցեում այսօր վերսկսել են բազմահարկ ու բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը: Ինչպես Panorama.am-ին փոխանցեց ակտիվիստ Դավիթ Թովմասյանը, առավոտյան ժամը 9-ից շինարարությունը սկսել է, մի քանի բեռնատարներ են եկել: Բնակիչները փորձել են դրանց դեմը փակել: Ոստիկանները, ըստ Թովմասյանի պատմածի, բնակիչներին քաշքշել են, մի կողմ հրել:
«Ոստիկանների կողմից բռնություն գործադրելուց հետո մի տարեց կին բնակիչ վատացավ, շտապ օգնություն եկավ, ներարկում կատարեցին, վիճակը ծանր գնահատեցին: Հիմա տանն է, շատ ծանր վիճակում է»,-ասաց նա:
Նրա խոսքով, այս պահին շինարարության դեմ պայքարող բնակիչների ու ակտիվիստների թիվը մեկ տասնյակի չի հասնում, սակայն մոտ 5 տասնյակ ոստիկան է եկել դեպքի վայր:
Հիշեցնենք, որ բնակիչները դեմ են բազմահարկ շենքի կառուցմանը` պատճառաբանելով, որ դա իրենց կզրկի արևի լույսից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան