
Կանաչը ստիպում է մտածել ուղեղով, կապույտը հանգստացնում է. Ինչպիսին պետք է լինի հագուստի գույնը
Դրես-կոդը («dress code» թարգմանաբար նշանակում է հագուստի կոդեքս) ավելի շատ տարածվում է հագուստի ձևի, այլ ոչ թե գույնի վրա: Միաժամանակ, հենց հագուստի գույնի օգնությամբ կարելի է հասնել նկատելի հաջողությունների ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում: Մասնագետները վստահեցնում են՝ նարնջագույն փողկապով տղամարդը ավելի մեծ հաջողությունների կհասնի կանանց շրջանում, քան նա, ով կկապի մոխրագույն կամ կարմիր փողկապ:
Նարնջագույնը, ինչպես նշում են մասնագետները, երեխաների հետ աշխատելու համար հարմար գույն է: Մուգ գույները թույլատրելի են նրանց համար, ովքեր ղեկավար պաշտոններում են գտնվում: Գրասենյակային աշխատակիցների համար առավել հարմար են կապույտն ու մանուշակագույնը: Վերջինն ավելի կներդաշնակի ստեղծագործական բնույթի աշխատողներին, քանի որ կերպարին տալիս է խորհրդավորություն: Բացի այդ, մասնագետները հիշեցնում են, որ այդ ամենը կախված է մարդու վարքագծից. մանուշակագույնի մեջ Ձեզ կարող են համարել քմահաճ:
Փոխարենը կապույտը շատ հանգստացնող էֆեկտ ունի ու կառուցողական դաշտ կարող է տանել մարդուն: Այս գույնը խորհուրդ է տրվում օգտագործել կոնֆլիկտային կոլետիվներում: Այդպիսին է նաև դիվանագիտական երկնագույնը: Հանգստացնելու համար կարելի է նաև դիմել կանաչի օգնությանը. այն կմարի բուռն էմոցիաները և կստիպի մտածել ուղեղով:
Դասական սպիտակն ու սևն օգտագործելիս պետք է ամենը լինի չափի մեջ. չափից դուրս սպիտակը Ձեզ կարող է դարձնել մի անմեղ մանկիկ, իսկ չափից դուրս սևը՝ ընդգծել տարիքը ու ծերացնել: Իդեալականն այն է, որ սև ու սպիտակ հագուստը փոխլրացվի այլ գույնի աքսեսուարներով, որը կարող է ուշադրություն շեղել Ձեզ վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս՝ որքան հնարավոր է խուսափել դեղինից, որը ասոցացվում է խաբեության ու ոչ պրոֆեսիոնալիզմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան


