ԻԻՀ Մեջլիսի պատգամավորը ԱԳՆ-ից պահանջում է Գյանջավիի հարցով բողոք ներկայացնել միջազգային ատյաններին
«Նիզամի Գյանջավիի պարսկերեն բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխելը վիրավորանք է պարսկերենի նկատմամբ»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Նասրօլլահ Փեժմանֆարը:
Ւրանցի խորհրդարանականը, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը, նշել է. «Առաջին քայլը, որ Իրանը պետք է կատարի, դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային մշակութային կազմակերպությունների միջոցով պաշտոնական բողոք ներկայացնելն է»:
«Նիզամի Գյանջավիի պարսկերեն բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխելը վիրավորանք է պարսկերենի նկատմամբ»,-նշել է Փեժմանֆարը և հավելել. «Այդ առնչությամբ լռելը սխալ քայլ է, Իրանի արտաքին գործերի նախարարությունը և մշակութային հարցով խորհրդարանականները պետք է միջազգային ատյաններին իրենց բողոքը ներկայացնեն, որպեսզի այդ հարցը իրավական տեսանկյունից ուսումնասիրվի»:
Հիշեցնենք, որ նախօրեին ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել էր. «Այն, ինչն ադրբեջանցիները մշակույթի անվան տակ իրականացնում են, հակամշակութային գործողություններ են: Եթե Նիզամի Գյանջավիի բանաստեղծությունները թարգմանվում են թուրքերեն՝ պահպանվելով պարսկերեն բնօրինակը, ապա դա գնահատելի գործ է, իսկ եթե թարգմանության արդյունքում ոչնչացվում է ինքնությունը, ապա դա հակամշակութային գործողություն է»:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի դեսպանը Գյանջավիի պարսկերեն ստեղծագործությունները ադրբեջաներենով փոխելու Բաքվի քայլը տարօրինակ է համարում
ԻԻՀ Մեջլիսի պատգամավոր. Իրանի մշակույթի հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը քաղաքական անբարոյականության տեսակ է
Իրանցի պաշտոնյայի հորդորը Ադրբեջանին. Պատմական և մշակութային գործիչներին «բռնազավթելը» սխալ քայլ է
«Նիզամի Գյանջևին Իրանի գրականության մեծագույն դասականներից է, ով ստեղծագործել է բացառապես պարսկերենով»
«ՖԱՐՍ». Ընդամենը 22-ամյա Ադրբեջանը ինչպե՞ս կարող է 12-րդ դարի պարսկալեզու բանաստեղծին համարել ադրբեջանական
Իրանի ԱԳՆ-ն Նիզամի Գյանջավիի ժառանգության հանդեպ Ադրբեջանի կատարած գործողությունները հակամշակութային է որակել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին