Հյուսիսային Կորեայում միջուկային ռեակտոր է գործարկվել
Հյուսիսկորեական Յոնբեն քաղաքի միջուկային կայանի մոտ արդեն մի քանի ամիս է, ինչ ակտիվություն է նկատվում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին:
Աղբյուրի փոխանցմամբ` Յոնբենի միջուկային կայանի շրջանում արբանյակները սպիտակ գոլորշի են նկատել, որը ամերիկյան մասնագետներին թույլ է տվել ենթադրել, որ կայանը սկսել է գործել:
Աղբյուրը նշում է, որ ենթադրությունները հիմնված են արբանյակներից ստացած տեղեկությունների հիման վրա, իսկ պաշտոնական Փխենյանը ոչ մի հայտարարություն չի արել:
ԿԺԴՀ-ն իրեն միջուկային գերտերություն է հայտարարել 2005թ.-ին: Նույն թվականին, ինչպես նաև 2006, 2009 և 2013 թվականներին ստորգետնյա միջուկային փարձարկումներ է կատարել, որոնք միջազգային հանրության դժգոհության պատճառ են դարձել: Այս տարվա փետրվարի 12-ին կայացած վերջին փարձարկումներից հետո տեղեկություններ են հայտնվել, որ Փխենյանը պատրաստվում է նոր փարձարկումների, սակայն փաստացի ապացույցներ դեռ չկան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին