Հալեպահայ. «Երէկ ես խօսեցայ Հալէպ»
Ֆեսբուքյան «Հալեպահայեր» էջում Սալբի Պոշկեզյան-Սեփոյանը գրառում է թողել, որտեղ ներկայացնում է Հալեպում ապրող ընտանիքի հետ խոսակցությունից ստացած տպավորությունները:
«Երէկ ես խօսեցայ Հալէպ:
Ինձ թուեցաւ թէ՝ ե'ս աղետալի վիճակի մէջ էի և ո'չ թէ խօսակիցս:
Շատ գոհ էր, որ համացանց չ'ունին: Ըստ իրեն, համացանցին կը տեղադրուի ծայրայեղ ծանր ու իրականութեան չհամապատասխանօղ տեղեկատւութիւն. և թէ՝ սուրիական հեռոստատեսութեամբ այդ սխալ տեղեկատւութիւնը անմիջապէս կը հերքուի փաստացի տեսաերիզներով:
Ան աւելցուց թէ տակաւին սրճարաններն ու ճաշարանները լեցուն են:
Սղաճը սկսած է նուազիլ: Եթէ նախապատերազմեան շրջանին քիլոներով կ'առնէին ամէն տեսակի պտուղ ու բանճարեղէն, հիմա նախապատւութիւն կուտան միայն համեմատաբար աժան ուտեստի տեսակին: Ան շեշտեց թէ կատարուածը տեղեկատուական ու հոգեբանական պատերազմ է:
Ջուր ունին, իսկ հոսանքը օրական 14 ժամ:
Պզտիկները արդէն դպրոց արձանագրուած են:
Խոսակիցս կը պատրաստուէր ազիզիէ ազգականի տարեդարձի երթալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա