Իրան-ՅՈՒՆԵՍԿՕ ազգային հանձնաժողովի քարտուղարը Նիզամի Գյանջավիի հարցով բողոք է ներկայացրել Ադրբեջանի իր գործընկերոջը
«Ադրբեջանի կողմից պարսկալեզու բանաստեղծ Նիազմի Գյանջավիի ինքնության և գրական ժառանգության ոչնչացումն անընդունելի»,-այդ մասին իրանական «իրյունեսկօ.օրգ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Իրան-ՅՈՒՆԵՍԿՕ ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Մոհամմադ Ռեզա Սայիդաբադին:
Համաձայն հաղորդագրության՝ Իրան-ՅՈՒՆԵՍԿՕ ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղարն իր բողոքն արտահայտելով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնության հանդեպ, նամակ է հղել ադրբեջանցի իր գործընկերոջը՝ Գունայ Էֆենդիևային:
Մոհամմադ Ռեզա Սայիդաբադին ադրբեջանցի իր գործընկերոջը գրած նամակում, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի կողմից պարսկալեզու բանաստեղծ Նիազմի Գյանջավիի ինքնության և գրական ժառանգության ոչնչացումը անընդունելի և անընկալելի է. Այդ գործընթացը հակասում է մշակույթների մերձեցման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակած սկզբունքներին: Նիզամին մի բանաստեղծ է, որի ողջ ժառանգությունը գրված է պարսկերեն լեզվով»:
Նախորդող հրապարակումներ՝
Միջազգային կառույցները պետք է կանխեն հարևան ազգերի մշակույթը յուրացնելուն ուղղված Ադրբեջանի քայլերը. Իրանագետ
Իրանցի պատմաբան. Ներկայիս Ադրբեջանը Իրանի մաս է կազմել, իսկ Գյանջան եղել է Անուշիրվան թագավորի ամառային նստավայրը
Իրանի դեսպանը Գյանջավիի պարսկերեն ստեղծագործությունները ադրբեջաներենով փոխելու Բաքվի քայլը տարօրինակ է համարում
Իրանի ԱԳՆ-ն Նիզամի Գյանջավիի ժառանգության հանդեպ Ադրբեջանի կատարած գործողությունները հակամշակութային է որակել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում