Պատրիարք Կիրիլ. Եկեղեցական համալիրը կամրապնդի ու կզարգացնի ռուս-հայկական եղբայրությունը
«Տաճարը չի կառուցվում միայն կառուցվելու համար: Այն կառուցվում է, որպեսզի մարդիկ հավաքվեն այստեղ աղոթելու, իսկ աղոթքը չի կարող չլինել առանց ներքին խորը վերլուծման, առանց ներքին ուժեղ ցանկության հաղորդակցվելու Աստծո հետ»,- Մոսկվայի «Սուրբ Պայծառակերպություն» Տաճարի օծման արարողությունից հետո իր խոսքում հայտարարեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը` կարևորելով ռուսաստանաբնակ հայերի համար եկեղեցական համալիրի բացումը:
Պատրիարքը նշեց, որ քրիստոնեությունն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև և ամենավտանգավորն այն է, որ մեզանից փորձում են խլել Աստծուն և դրա փոխարեն այլ «արժեքներ» հրամցնել` փող, հարստություն, հաճույքներ, իշխանություն.
«Այսօր մենք այստեղ ենք, որպեսզի ապացուցենք աշխարհին, որ Աստված ապրում է մեզանում և դրա ապացույցը այն է, ինչ կատարվում է մեր հոգում: Եվ հայկական Տաճարի կառուցումը նաև ապացույցն է Աստծո ներկայության»,- շեշտեց Պատրիարք Կիրիլը` հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցին և ռուս Ուղղափառ եկեղեցին եղբայրական, սերտ համագործակցության մեջ են և հայկական եկեղեցական համալիրը մեծ ներուժ է պարունակում այդ կապի հետագա զարգացման ու ամրապնդման համար:
Օծման հանդիսավոր արարողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարերարներին պարգևատրեց Գրիգոր Լուսավորիչ, «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշաններով:
Մատուցվեց Սուրբ պատարագ:
Նշենք, որ մինչ օրս Մոսկվայում գործել է ընդամենը մեկ հայկական եկեղեցի, իսկ մյուս երկուսը ժամանակի ընթացքում քանդվել են: Այնպես որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդանիստ եկեղեցին ու եկեղեցական համալիրը իսկապես սպասված էր հայության համար: Ի դեպ, սա ամենամեծ թեմն է ամբողջ աշխարհի կտրվածքով:
Նախորդիվ`
Մոսկվայի եկեղեցին օծվեց, այն կկրի «Սուրբ Պայծառակերպություն» անունը (լուսանկարներ)
Անիի վարդագույն տուֆը Մոսկվայի կենտրոնում. Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցին այսօր կօծվի (լուսանկարներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան