«Transparency International». Հայաստանը ներգրաված չէ պաշտպանության ոլորտում կոռուպցիոն վարկանիշային աղյուսակում
«Գաղտնի բյուջեներ + զանգվածային պայմանագրեր»: «Ինչո՞ւ օրենսդիրները պետք է ուշադրությունը կենտրոնացնեն անվտանգության բաժնի վրա». նման հարցադրմամաբ է հանդես եկել «Transparency International» հակակոռուպցիոն հետազոտությունների կենտրոնը:
«Transparency International» հակակոռուպցիոն հետազոտությունների կենտրոնի փորձագետները հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում հրապարակել են պաշտպանության ոլորտում երկրների կոռուպցիոն մակարդակի վարկանիշային աղյուսակը։
Զեկույցի հեղինակները նշում են, որ աշխարհի երկրների մեծ մասի խորհրդարանները չեն կարողանում արդյունավետ վերահսկել պաշտպանության նախարարության աշխատանքը։
Զեկույցում ներառված է 82 երկիր, որոնց 2/3-րդ մասն ի վիճակի չէ արդյունավետ վերահսկում իրականացնել, իսկ զենք մատակարարող խոշորագույն երկրների 70%-ն իրենց օրենքներում տեղ են թողնում կոռուպցիայի համար:
Ավստրալիայում, Գերմանիայում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում ամենացածրը գնահատվել են պաշտպանության նախարարությունների կոռուպցիոն ռիսկերը:
Ցածր` Ավստրիա, Բրազիլիա, Բուլղարիա, Կոլումբիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Լեհաստան, Սլովակիա, Նորվեգիա, Հրվ. Կորեա, Շվեդիա, Թայվան, ԱՄՆ։
Միջին` Արգենտինա, Բոսնիա և Հերցոգովինա, Կիպրոս, Հունգարիա, Լատվիա, Իսպանիա, Ուկրաինա և այլն:
Բարձր` Վրաստան, Հունաստան, Հնդկաստան, Ինդոնեզիա, Իսրայել, Ղազախստան, Թուրքիա, Ռուսաստան:
Ամենբարձր` Աֆղանստան, Բանգլադեշ, Բահրեյն, Չինաստան, Իրաք, Պակիստան Ռուանդա, Թունիսի, Ուզբեկիստան և այլն:
Ճգնաժամային` Ալժիր, Անգոլա, Կամերուն, Կոտ դ՛Իվուար, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Եգիպտոս, Էրիթրեա, Լիբիա, Սիրիա և Եմեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան