Նախագահ Ս. Սարգսյանը անկախության 22-րդ տարեդարձի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել. «Պետությունը հենց մարդիկ են»
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Տարբեր բնագավառներում ակնառու նվաճումների և հաջողությունների հասած այդ անձանց Հանրապետության նախագահն այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հանձնել է պարգևները, շնորհավորել և մաղթել հաջողություններ:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքն անկախության հռչակման 22-րդ տարեդարձի առթիվ պարգևատրման արարողության ժամանակ.
«Սիրելի՛ բարեկամներ,
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի կապակցությամբ: Մեզնից յուրաքանչյուրը անհատապես և մենք հավաքականորեն ուժեղ ենք մեր անկախ պետականությամբ: Իսկ պետությունը ուժեղ է ձեզ նման մարդկանցով, ովքեր իրենց աշխատանքով ու ծառայությամբ լիարժեք շունչ են հաղորդում պետական կառույցներին և հասարակությանը: Ավելին՝ պետությունը հենց մարդիկ են, և առաջին հերթին կարող մարդիկ: Որքան շատ բան դուք կարողանաք անել ձեր ոլորտներում, այնքան ավելի հզոր կլինենք մենք որպես հավաքականություն և որպես երկիր:
Շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ: Իհարկե, սա հաճելի փաստ է, բայց այս իրողությամբ ձեր գործը չի թեթևանում: Ընդհակառակը՝ դուք ձեր ուսերին եք առնում ավելի մեծ պատասխանատվություն: Ձեզ ի ցույց են դնելու, որպես արժանավորի, որ մեծ ծառայություններ ունի հայրենի երկրի և ժողովրդի առաջ:
Իմ տպավորությամբ այս սրահում, ի դեմս պարգևատրվածների, ներկա¬յացված են մեր հասարակության գրեթե բոլոր շերտերը: Սա ևս մեկ վկայություն է այն փաստի, որ բոլոր բնագավառներում մենք ունենք իրենց գործի իսկական նվիրյալներ, քաղաքացիական հստակ դիրքորոշում և մասնագիտական բարձր կարողություններ ունեցող մարդիկ:
Սիրելի՛ բարեկամներ,
Ինձ համար հաճելի է նման պարտականություն կատարել, որովհետև սա նաև առիթ է հանդիպելու և Հայաստանի ժողովրդի անունից մեծարելու նրանց, ովքեր դրան արժանի են: Ցանկանում եմ, որ մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի բարեխիղճ աշխատանքը և լուրջ ձեռքբերումները տեսնվեն ու գնահատվեն, չմնան ստվերում:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Շնորհակալություն»:
800x532px - 331 Կբ
800x543px - 456 Կբ
800x593px - 470 Կբ
800x605px - 489 Կբ
800x578px - 546 Կբ
800x629px - 487 Կբ
800x592px - 482 Կբ
800x561px - 425 Կբ
800x582px - 465 Կբ
800x586px - 475 Կբ
800x588px - 446 Կբ
800x574px - 443 Կբ
800x623px - 525 Կբ
800x574px - 463 Կբ
800x614px - 489 Կբ
800x662px - 517 Կբ
Լուսանկարները` president.am կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները