Ընթանում է Երևանի ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովի առաջին նիստը. «Լինելու են հանրային քննարկումներ»
Այս պահին ընթանում է Երևանի ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովի առաջին նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: «Տարածված տեղեկատվությունը, թե հանձաժողովը փոխարինելու է հանրային քննարկմանը, չի համապատաասխանում իրականությանը: Հանձաժողովի առաքելությունն է ձևավորել առաջարկությունների փաթեթ, որը հիմք կհանդիսանա իրավական ակտի նախագծի մշակման համար, իսկ հանրային քննարկմանը կդրվի համապատասխանա իրավական ակտի նախագիծը, որպես հաջորդական քայլ: Հանրային լսումներ լինելու են »,- ասաց Վ. Նիկոյանը:
Հանձնաժողովի նպատակն է Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը: Խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը:
Հանձնաժոովոի նիստին հրաժարվել է մասնակցել Երևանի ավագանու երեք խմբակցություններից երկուսը` «Ժառանգություն» և ԲՀԿ, ներկայացրել են պատճառաբանություններ, որոնք, ըստ հանձնաժողովի նախագահի, չեն առնչվում հանձնաժողովի նպատակներին ու առաքելությանը: Հանձնաժողովը կազմված է 36 անդամներից, ներկա է 31-ը:
«Այս նիստի ընթացքում մշակենք այն հիմնական չափորոշիչները, որոնք հիմք կհանդիսանան ուղևորափոխադրումների վարձի արժեհաշվարկի ձևավորման համար»,- ասաց հանձնաժողովի նախագահը:
Հանձնաժողովի անդամ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանն հանդես եկավ առաջարկութամբ` նշելով, որ պետք է իրականացնել հանրային իրազեկում ամբողջ ծավալով, որ հանձնաժողովը հանրային լսումների հետ կապ չունի, լինելու են հանրային լսումներ. «Նրանք, ովքեր վատ են տեղեկացված եղալ, կգան ու կմասնակցեն քննարկումներին»: Վ. Նիկոյանն ասաց, որ հանձնաժողովի կազմը ձևավորվել է քաղաքապետի որոշմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները