Քննարկվեցին այն չափորոշիչները, որոնց հաշվարկների հիման վրա հետագայում ձևավորվելու է ուղեվարձը
Երևանի ուղևորափոխադրումների վարձի ձևավորման համար հանձնաժողովի առաջին նիստի ընթացքում ներկայացվեցին այն չափորոշիչները, որոնց հաշվարկների հիման վրա հետագայում ձևավորվելու է ուղեվարձը: Նիստը վարող հանձնաժողովի նախագահ Վահե Նիկոյանը ներկայացրեց իրենց կողմից սահմանված չափորոշիչները:
Առաջին՝ շարժակազմի քանակի սպասարկման պարբերականության և դրա հիման վրա կազմված չվացուցակի ապահովում, որն իր հերթին բացառելու է գերբեռնված ուղևորափոխադրումը Երևանում:
Երկրորդ՝ շարժակազմի տարիքային սահմանափակում: Առաջարկվեց ավոտբուսների համար սահմանել 10 տարի առավելագույն ժամկետ, միկրոավտուբուսների համար՝ 5 տարի:
Երրորդ՝ առաջարկվեց շահագործել գազել մակնիշի միկրոավտոբուսներ և չինական մակնիշի ավտոբուսներ:
Չորրորդ`անսարք մեքենաների երթուղի դուրս գալու բացառում. յուրաքանչյուր շարժակազմ ամեն օր պետք է անցնի տեխնիկական զննում:
Հինգերորդ՝ սպասարկման որակի բարձրացման նպատակով՝ վարորդներն ունենան միանման արտահագուստ:
Վեցերորդ՝ կարճաժամկետ ժամանակահատվածում առաջարկվում է յուրաքանչյուր երթուղային գծում առնվանզ մեկ ավտոբուս հարմարեցված լինի հաշմանդամների համար:
Վահե Նիկոյանի կողմից չափորոշիչները ներկայացվելուց հետո հանձնաժողովի անդամները սկսեցին առաջարկություններով հանդես գալ: Շատ էին կարծիքները, որ ներկայացված չափորոշիչները լիովին համապատասխանում են առաջիկայում բարեկարգ ուղևորափոխադրում ապահովելու համար: Շատ էին նաև առաջարկությունները, որոնք դեռ պետք է դեռ քննարկվեն:
«Ունիսոն» ՀԿ–ի գործադիր տնօրենի տեղակալ Շուշանիկ Նահապետյանն առաջարկեց, որ ամեն գծում հաշմանդամների համար գոնե երկու հարմարեցված երթուղային լինի: «Երիտասարդ համալսարանականների միավորում» ՀԿ-ի նախագահ Գևորգ Մելքոնյանն էլ առաջարկեց բուհական տարածքներում ավելացնել հաշմանդամների համար նախատեսվող ավտուբուսների քանակը:
Հանձնաժողովի անդամ ինքնաառաջադրված քաղաքացի Ալբերտ Հովհաննիսյանը առաջարկեց չափորոշիչներից հանել վարորդների միանման արտահագուստի հարցը, քանի որ անտեղի գին է բարձրացնելու:
Սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ճյուղային արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը բարձրացրեց վճարման խնդիրը. «Պետք է վճարման այլ ձև մտածել»: Այս խնդիրը բարձրացվեց նաև այլ անդամների կողմից՝ առաջարկելով քարտային, էլեկտրոնային վճարման համակարգ ներդնել:
«Երկարաժամկետ զարգացման հեռանակարում առաջին հինգ տարվա ընթացքում նախատեսում ենք նաև վճարման մեխանիզմի փոփոխություն՝ էլեկետրոնային վճարումներ, որը փոխկապակցելու ենք միասնական տոմսային համակարգի առկայության հետ: Կարճաժամկետ ժամանակահատավծում դա հնարավոր չէ իրականացնել»,- պարզաբանեց Վ. Նիկոյանը:
Նախորդող հրապարակում՝
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները