Էլիտար շենքերի տերերը սկսել են զավթել նաև մայթերը (Լուսանկարներ)
Մաշտոցի պողոտայից դեպի Սարյան փողոց ընկած Մաշտոցի այգու երկու կողմերում կանգնեցված էլիտար շենքերն օր օրի բարձրանում են: Դրան զուգահեռ փողոցը դժվարանցանելի է դառնում շենքերում տուն ձեռք բերած քաղաքացիների մեքենաների կայանման, ինչպես նաև հարակից Սարյան ու Մաշտոցի փողոցներում վճարովի կանգառների հայտնվելու հետևանքով:
Արամի 86 հասցեի բազմահարկի տերը կամ տերերը լավ են մտածել. Մայթը զավթել են ու ավտակոյանատեղիի վերածել: Մի քանի օր քանդած մայթի խճաքարերի վրայով քայլող քաղաքացիները մտածում էին, որ քաղաքային իշխանություններն են այն քանդել` վերանորոգելու նպատակով: Փաստորեն` ոչ:
Ստացվում է, որ էլիտար շենքերի տերերը իրենց նեղություն չտալու, իրենց ձեռք բերած տարածքից ավտոկայանատեղիի համար ոչ մի մետր չկորցնելու համար հանրային տարածքներին են սկսել ձեռքները մեկնել: Իսկ այդտեղով անցնող քաղաքացիները այդ հատվածը շրջանցում են կամ փողոցի մեջտեղով, կամ ստիպված այգի մտնելով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները