Հարթագյուղի հիվանդ կովերին մորթել են, միսը վաճառել

Լոռու մարզի Հարթագյուղ համայնքում սիբիրախտով հիվանդ մարդկանց հայտնաբերել են հոկտեմբերի 3-ին: Իսկ մինչ այդ նախորդել էր 4 կովի անկումը: Գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ այդ կովերից 3-ին տերերը մինչև սատկելը մորթել են, ծախել: Իսկ մյուսին չեն հասցրել: Անասուներից երկուսը մի գյուղացունն է, մյուս երկուսը` տարբեր երկու գյուղացիների: Չորրորդից հետո նոր անկումներ չեն եղել:

«Գյուղում գրանցվել է 8 հիվանդ: Նրանք տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց, երեքն արդեն տուն են ուղարկվել, երևի մնացածն էլ շուտով տուն կուղարկվեն»,-ասաց գյուղապետը, ավելացնելով, որ շաբաթ-կիրակի-երկուշաբթի օրերին լծված են եղել կանխարգելիչ միջոցառումնեևրի իրականացմանը, ինչպես նաև գյուղի մյուս կենդանիների պատվաստումների իրականացմանը:

Գյուղապետին անասնատերերն ասել են, թե բոլոր կենդանիները պատվաստված են եղել. «Բայց ամեն դեպքում տարբեր համայնքներից անասուն է բերվում, վաճառվում, տարվում: Ես ի՞նչ գիտենամ դա վաճառված, բերվածներից է, թե ուրիշ»:

Հիվանդներին հայտնաբերելուն պես գյուղացի Պողոսի մորթած կովերից մնացած միսը, ինչպես նաև գյուղացիների գնած միսը հավաքել են, պահեստավորել: Հարթագյուղի բնակիչ Պողոսը Panorama.am-ին վստահեցնում է, որ իր կովն ու հորթը մորթել է ուրիշ պատճառով:

«Մեկի բկին կարտոլ էր կանգնել, խեղդվում էր, ուռել էր, մորթեցինք, մյուսի վզին էլ պարան էր փաթաթվել: Հիվանդը մեր կովերը չեն եղել»,-ասաց Պողոսը: Գյուղապետն ասում է, թե Պողոսը դերասանություն է անում: «100 տոկոսով իրենն է: Իրենց միսն էլ է ուղղարկվել փորձաքննության, ում վաճառել է, հավաքել, պահեստավորել ենք»,-ասաց գյուղապետը:

Գյուղի կովերի միսը վաճառել են ոչ միայն Հարթագյուղում, այլև Գյումրիում: Հետևանքները չեն ուշացել: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից Panorama.am-ին ասացին, որ հոկտեմբերի 7-ի գիշերը իրենց մոտ են տեղափոխվել չորս հիվանդ: Նրանց թվում երեխաներ չկան, վիճակը գնահատվում է բավարար:

Ուշագրավ էր ստեղծված իրավիճակում ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լռությունը: Միայն Panorama.am-ի հարցումից հետո պաշտոնական կայքում տեղադրվեց հաղորդագրություն, ըստ որի, Հարթագյուղ համայնքում և հարակից Մեծ Պառնի, Խնկոյան և Լուսաղբյուր համայնքներում, ինչպես նաև նույն արոտավայրերից օգտվող Շիրակի մարզի Կամո, Հովիտ, Մուսայելյան համայնքների կենդանիներից կատարվել է արյան նմուշառում՝ պարզելու սիբիրախտ հիվանդության նկատմամբ պատվաստված կենդանիների հետպատվաստային վարակամերժությունը:

Առգրավված մսեղիքի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտությունները ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ:

Panorama.am-ի հարցին, թե Նոր տարվան ընդառաջ ուժեղացվելու է մսի շուկայում վերահսկողությունը, ծառայությունից պատասխանեցին. «Ուժեղացնում ենք իրացման ցանցում հսկողությունը ուղեկցող անասնաբուժասանիտարական փաստաթղթերի նկատմամբ: Վերոնշյալ փաստաթղթի նկատմամբ հսկողությունը ենթադրում է հսկողության ուժեղացում նաև նախասպանդային և հետսպանդային փուլում, քանի որ ուղեկցող փաստաթուղթը տրվում է համայնքի անասնաբույժի կողմից կենդանու մորթից հետո՝ կլինիկական զննման արդյունքում: Ուժեղացվում է նաև ԱԲՍՓ-ի (անասնաբուժասանիտարական փորձաքննություն) նկատմամբ հսկողությունը: ԱԲՍՓ-ն այն փաստաթուղթն է, որը տրվում է փորձաքննություն իրականացնող անձի կողմից իրացման ցանցում»:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդության տեղայնացման և հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով շարունակվում են բակային համայցերը: Որպես վարակի հավանական աղբյուր առգրավվել է մսեղիքը, իրականացվում է տնային տնտեսությունների կենցաղային պարագաների ախտահանում:

Հիվանդության մասին` Սիբիրախտը (Anthrax) սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է, որը բնորոշ է սեպտիցեմիայով, օրգանիզմի թունավորումով և մարմնի տարբեր հատվածներում կարբունկուլների (այտուցների) առաջացումով: Տարածվածությունը Սիբիրախտը մարդկությանը հայտնի է հնագույն ժամանակներից: Եվրոպական պետություններում խոշոր անասնաճարակներ և էպիդեմիաներ են արձանագրվել 826, 992, 1682 թվականներին և հետագա տարիներին: Ռուսաստանի տարածքում սիբիրախտի վերաբերյալ առաջին հաղորդումները հայտնի են Նիկոնովյան տարեգրությունից: 979թ. գրառումներում նշվում է ընտանի և վայրի կենդանիների մեծաքանակ անկումների ու մարդկանց զոհերի մասին: Սիբիրախտը որպես առանձին հիվանդություն առաջին անգամ ուսումնասիրել են ռուս բժիշկներ Ա. Էշկեն (1758) և Ն. Նոժեոշչիկովը (1762): 1857 – 1858թթ. Տարտուի անասնաբուժական ուսումնարանի պրոֆեսոր Ֆ.Բրաուէլը իր հետազոտություններով հաստատեց ցուպիկանման մարմնիկների առկայությունը արյան մեջ և փորձնական ճանապարհով կենդանիների մոտ առաջացրեց սիբիրախտ հիվանդությունը: 1876թ. Ռ. Կոխը բացահայտեց կիսման եղանակով այդ մանրէների բազմացումը, ստացավ մաքուր աճեցվածք և ուսումնասիրեց նրա հատկությունները: Համանման հետազոտություններ կատարելով՝ Լ.Պաստերը 1881թ. ստացավ հակասիբիրախտային առաջին և երկրորդ պատվաստանյութերը կենդանի թուլացված հարուցիչներից: Սիբիրախտն այժմ որոշակի տարածում ունի աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Նախորդող հրապարակում`

Լոռիում արձանագրվել են սիբիրյան խոցի դեպքեր



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
Էդմոն Մարուքյան. Իրականությունն այն է, որ անցյալ տարի մեր պետությունը կրել է զգալի կորուստներ
Հատուկ հանձնարարություններով հատուկ դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
21:39
Սարսափելի դեպք Արմավիրում. Կինը փորձել էր հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել էր երեխային
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին
Աղբյուր` Panorama.am
21:26
Սարգիս Ադամյանը պայմանագիր է կնքել գերմանական մեկ այլ ակումբի հետ
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնից» տեղափոխվել է Բունդեսլիգա-2-ը ներկայացնող մեկ այլ ակումբ` «Յան...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դանակահարություններ Աբովյան քաղաքի եկեղեցի հարևանությամբ
Ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 1-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:35
Առաջին անգամ բռնցքամարտի մեր հավաքականները կունենան համակարգող մարզիչ
Մազչական նոր նշանակումներ են տեղի ունեցել  Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմերում։ Ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Երևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող հայտնի ընկերություններից մեկը
Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ...
Աղբյուր` Panorama.am
19:20
Լուկաշենկոն վստահ է՝ եվրոպացի դիտորդները Բելառուս են գնալու պատրաստի հայտարարություններով
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեռ չի որոշել՝ հրավիրե՞լ, թե՞ ոչ եվրոպացի դիտորդներին հունվարի 26-ին կայանալիք ընտրությունների ժամանակ։...
Աղբյուր` Panorama.am
19:05
Լեոն Սաբուան հեռանում է «Ուրարտու»-ից
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Լեոն Սաբուան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:57
Հաղթանակ թաղամասում կրակոցներ չէին, պայթուցիկներ էին. ՆԳՆ
33-ամյա տղամարդն ազատ է արձակվել
Աղբյուր` Panorama.am
18:48
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Անթալիա նահանգում տեղի է  ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ինչու են որոշ մարդկանց մոտ մազերն ու եղունգներն ավելի արագ աճում. Հետազոտություն
Գիտնականները տևական ժամանակ հետազոտություն են իրականացրել՝ պարզելօու, թե ինչու է որոշ մարդկանց մոտ եղունգներն ու մազերն ավելի արագ աճում, քան...
Աղբյուր` Panorama.am
16:51
Բագրատաշենում տուժածների թիվն ավելացել է
 Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհի հետևանքով  տուժածների թիվը հասել է երեքի։ Ավելի վաղ ՆԳ նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
15:22
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով կա երկու տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։ «Հրդեհը...
Աղբյուր` Panorama.am
14:15
Կադրեր Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհից
Համացանցում հայտնվել են տեսանյութեր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհից։ Տեսանյութերում լսվում է ճարճատյուն, երևում...
Աղբյուր` Panorama.am
14:07
Սուրբ Էջմիածնում Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդը
Այս տարի հունվարի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության Ճրագալույցի Սուրբ Պատարագը կմատուցի Արցախի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացի է մահացել
Այսօր՝ հունվարի 3-ին, Մոսկվա–Երևան չվերթը սպասարկող «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավում քաղաքացի է մահացել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ինչ հանցագործություններ են գրանցվել տոնական օրերին
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են...
Աղբյուր` Panorama.am
13:46
Հովիկ Աղազարյանի կուսակցությունը կկոչվի ՄԱՍԿ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը ձեռնամուխ է եղել նոր կուսակցության ստեղծման։ Այսօր նա...
Աղբյուր` Panorama.am
13:33
Հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում
Հունվարի 3-ին, ժամը 12։43-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել...
Աղբյուր` Panorama.am
12:54
Թուրքագետ. Սիրիայում ամեն ինչ դեռ նոր է սկսվում
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստանը գրում է. «Սիրիայում Թուրքիայի ներգրվվածությունը հսկայական  է՝ բանալի պաշտոններ են ստանում մարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
12:49
ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Հայաստանի ԱԳ նախարարությունը ցավակցություն է  հայտնել  Նոր Օռլեանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:37
Այսօր ցերեկը Երևանում կգրանցվի +3-+5 աստիճան տաքություն
Երևանում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ​ ​Մարզերում հունվարի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
12:26
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 մլն 500 հզր ՀՀ դրամի գույքային վնաս
Դ․Ա․-ն զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը,...
Աղբյուր` Panorama.am
12:08
Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարները չհայտարարված այց են կատարել Սիրիա
Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն  չհայտարարված այց է կատարել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։...
Աղբյուր` Panorama.am
11:41
ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով
ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց...
Աղբյուր` Panorama.am
11:33
«Ինտեր»-ն Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչ փուլում է
Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը երեկ «Ատալանտա»-ի դեմ տարած հաղթանակից հետո դուրս եկավ  Իտալիայի Սուպերգավաթի...
Աղբյուր` Panorama.am
10:26
Ինքնասիրահարված կին, ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ ես ման գալիս. Ի պատասխան Աննա Հակոբյանի հերթական ֆոտոսեսիայի
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի նոր ֆոտոսեսիայի հրապարակումը բարկացրել է շատ օգտատերերի։ Հունվարի 1-ին Աննա Հակոբյանը կառավարության շենքի...
Աղբյուր` Panorama.am
10:09
Սրանք նույնիսկ այսպիսի իրավիճակներում գտնվում են թուրք-ադրբեջանական քմահաճույքների տիրույթում. Տիգրան Աբրահամյան
«ՌԴ օդային տարածքում ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռի վթարի շուրջ աղմուկն Ադրբեջանում ոչ միայն չի մարում, այլ արհեստականորեն այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը
23:48 31/12/2024

Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}