Վթարից տուժած զինծառայողներից երկուսը տեղափոխվել են Երևան
«Վթարի հետևանքով վնասվածքներ ստացած երկու զինծառայողներ տեղափոխվել են Երևան՝ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ»,- այս մասին Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Վիրավոր զինծառայողների առողջական վիճակի մասին մանրամասներ ստանալու համար Panorama.am-ը դիմեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: Նա տեղեկացրեց, որ քիչ առաջ է խոսել զինվորական հոսպիտալի պատասխանատուների հետ:
«Զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր»,- նշեց Ա. Հովհաննիսյանը, ավելացնելով, որ անհրաժեշտության դեպքում մանրամասներ կհաղորդի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ երեկ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գևորգի Գալստյանը:
Նախորդող հրապարակումներ`
ՃՏՊ հետևանքով տուժած զինվորներից մեկը մահացել է
Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում զինծառայողներ են տուժել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին