Հասարակություն 18:15 15/10/2013

Սերժ Սարգսյան. Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է ներկաներին ակադեմիայի հիմնադրման 70-ամյակի կապակցությամբ և գիտության ու կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի և ակնառու ծառայությունների համար ՀՀ ԳԱԱ մի խումբ անդամների պարգևատրել ՀՀ պետական բարձր պարգևներով՝ շքանշանով, մեդալներով, շնորհել նաև պատվավոր կոչումներ:

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը ՀՀ ԳԱԱ 70-ամյակի առթիվ

 Վեհափա՛ռ Տեր,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի՛ անդամներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհավորում եմ ձեզ Ակադեմիայի հիմնադրման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: 1935 թվականին ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի ստեղծմամբ իսկապես նոր և փայլուն էջ բացվեց հայոց գիտության զարգացման պատմության մեջ: Դա սկիզբն էր մեծ ճանապարհի, որով պիտի անցնեին տաղանդաշատ գիտնականների սերունդներ: Ոչ միայն անցնեին, այլ նաև փառքով պսակեին իրենց և իրենց ծնող ժողովրդի անունը:

Հայաստանի առաջավոր գիտությունը մեծապես նպաստել է մեր երկրի տնտեսական և սոցիալական զարգացմանը՝ խորհրդային Հայաստանը դասելով հզոր գիտաարտադրական ներուժ ունեցող երկրների շարքին: Ակադեմիան ձևավորել է հասարակական և ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչ մտավորականների մի հսկայական բանակ, որն իր հերթին բարեփոխել է մի ողջ ժողովրդի հոգեկերտվածք:

Խորհրդային միության փլուզումը և անցման շրջանը ծանր էր բոլորի, այդ թվում և մեր գիտական համակարգի համար: Ունեցանք անխուսափելի կորուստներ: Սա նույնպես փաստ է, որքան էլ ցավալի է խոստովանելը: Այսօր մեր կարևորագույն խնդիրն է արդիականացնել գիտության ենթակառուցվածքները: Ներկա աշխարհում առաջին հերթին հենց գիտության նվաճումների արդյունքում է, որ կտրուկ արագացել են բոլոր, նույնիսկ քաղաքական գործընթացները: Սա նշանակում է, որ մենք չպետք է դանդաղենք գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումների անցկացման ճանապարհին:

Խիստ կարևոր եմ համարում, որ բարեփոխումներն իսկապես լինեն բարեփոխումներ նաև գիտաշխատողների սոցիալական խնդիրների լուծման առումով: Մենք պետք է կարողանանք թույլ չտալ, որ ոլորտի փոփոխություններն ու արդիականացումը հանգեցնեն գիտաշխատողների սոցիալական վիճակի վատթարացմանը: Ճիշտ հակառակը: Համոզված եմ, որ մեր հասարակության մեջ պետք է վերականգնվի ոչ միայն գիտնականի սոցիալական բարձր կարգավիճակը, այլև նրա բարի համբավն ու բարձր հեղինակությունը: Սա պարտադիր պայման է աճող սերնդի խրախուսման հարցում: Մեր երեխաները պետք է ցանկություն ունենան դառնալու գիտնական:

Հարգելի՛ ներկաներ,

Բնական է, որ ժամանակն իր հետ նոր հնարավորություններ է բերում: Ես խոսում եմ միջազգային գիտական համագործակցության մեծացող հնարավորությունների մասին: Նույնիսկ աշխարհի ամենահարուստ երկրների գիտությունը անհնար է պատկերացնել առանց միջազգային համագործակցության: Ներկա աշխարհում դա պարզապես անհնար է: Մենք առավել ևս պետք է շահագրգիռ լինենք և կտրուկ ընդլայնենք մեր գիտական միջազգային համագործակցությունը: Եթե մենք հպարտորեն արձանագրում ենք, որ խորհրդային համագործակցության համատեքստում կարողացել ենք լուրջ նվաճումներ արձանագրել, ապա նույնը պետք է փորձենք անել արդեն ներկայիս բազմակողմանի համագործակցության համատեքստում:

Հայաստանի Հանրապետության գիտության զարգացման հեռանկարներն իմ կարծիքով հենց այդ համագործակցության ծիրում են: Այլ հեռանկար մենք չունենք: Բայց ասվածը չի նշանակում, թե իբր մեր գիտական հանրությունը չունի կամ չի կարող ունենալ ներքին պատվիրատու: Այս իմաստով, ես կարևոր եմ համարում Ակադեմիայի գիտական կառույցների և անհատ գիտնականների համագործակցությունը տնտեսության և մասնավորապես արտադրության ներկայացուցիչների հետ:

Սիրելի՛ գիտնականներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ հոբելյանի առթիվ: 70 տարում ձեր նախորդները և դուք կատարել եք անհավանական մեծ աշխատանք, որ, իմ խորին համոզմամբ, պետք է կոչել գիտական սխրանք: Մաղթում եմ ձեզ, որ դուք արժանիորեն շարունակեք Գիտությունների ազգային ակադեմիայի փառավոր ավանդույթները, հարստացնեք դրանք ձեր նոր ձեռքբերումներով ու փորձով, պատրաստեք և ձևավորեք հայ գիտնականների նոր սերունդներ՝ ի փառս մեր երկրի և Հայաստանի գիտության:

Շնորհակալություն:
 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:38
Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել
Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկությանը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հանդես կգա նոր մարզաշապիկով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվության...
Աղբյուր` Panorama.am
21:13
Մենք խմում ենք զինվորի կենացը, բայց երբեք հարկ վճարողի կենացը չենք խմում․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին, որոնք ներկայացնում են Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ալբերտ Ազարյանի տարելիցին բացվել է նրա բրոնզաձույլ արձանը
Սեպտեմբերի 5-ին հայ մեծանուն մարմնամարզիկ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի ու...
Աղբյուր` Panorama.am
20:18
Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը
 Այս տարվա օգոստոսի 24-ին համացանցային ձեռներեց և ծրագրավորող Պավել Դուրովը հայտնվել է ճաղերի հետևում։ Հայտնի սոցիալական ցանցերի հիմնադիրին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ուկրաինայում երգչուհի Տաիսիա Պովալիից ցանկանում են բռնագանձել ունեցվածքն ու երգերի սեփականության իրավունքները
Ուկրաինայի արդարադատության նախարարությունը ուրբաթ օրը հայտարարեց, որ հայց է ներկայացրել Բարձրագույն հակակոռուպցիոն դատարան (HACC)՝ երգչուհի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը կժամանի Հայաստան
Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որում նշված է․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
19:27
«Վստրեչի» կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը մինչև սեպտեմբերի 13-ին փակ կլինի
Երևանի քաղաքապետարանից հայտնում են․ ««Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման...
Աղբյուր` Panorama.am
19:12
ՀՊՏՀ ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը։ Թեկնածուներից Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․...
Աղբյուր` Panorama.am
19:03
Հրդեհ՝ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում․ տուժածներ չկան
Սեպտեմբերի 6-ին, ժամը 15։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:51
BRICS-ը թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր լարվածության պատճա՞ռ
Ամերիկյան «Bloomberg» պարբերականն օրեր առաջ հրապարակեց մի հոդված, որտեղ նշվում է, որ Թուրքիան ամիսներ առաջ անդամակցության հայտ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Սեպտեմբերի 7-ից 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է․ «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Վրաստանում բենզինն էժանացել է
Վրաստանում վերջին երեք ամիսներին բենզինն էժանացել է 9,3 տոկոսով, դիզելային վառելիքը՝ 4,6 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Ալիք...
Աղբյուր` Panorama.am
18:18
Սամվել Ֆարմանյանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին
«Պատմական փաստերի ստուգման հարթակ»
Աղբյուր` Panorama.am
18:09
Կփորձեմ հակիրճ լինել՝ ես իմ ընտրությունը կատարել եմ․ մարզիչ Ալեքսանդր Պետրակով
Վաղը Երևանում կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լատվիա խաղից առաջ այսօր մեր ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը նախախաղային...
Աղբյուր` Panorama.am
17:50
Մեկ շաբաթում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հիվանդացության դեպքերն ավելացել են 16-ով
Հայաստանում այսօրվա դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 108 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ օգոստոսի 31-ից սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am
17:45
Հովակիմ Զաքարյան. Հայաստանում չի ստեղծվել գիտական ենթակառուցվածք, որում հնարավոր կլիներ ուսումնասիրել մարդու համար վտանգավոր ախտածիններին
Կենսաբանական գիտությունների թեկնածու ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը գրում է. «Կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Հսկայական կոկորդիլոսները «գրավել» են Հնդկաստանի քաղաքներից մեկը
Հնդկաստանում հսկայական կոկորդիլոսները գրավել են Գուջարաթ նահանգի Վադոդարա քաղաքը՝ Վիշվամիտրի գետի վարարման պատճառով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Ազատության պողոտա- Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում
Ոռոգման ջրագծի վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:00-21:00-ն, Արաբկիր վարչական շրջանի Ազատության...
Աղբյուր` Panorama.am
17:18
Բրնձի սպառումը, կանխատեսվում է, որ կհասնի ռեկորդային բարձր մակարդակի. ՊԳԿ
Պարենային ապրանքների համաշխարհային գների հենանիշային ինդեքսն օգոստոսին փոքր-ինչ նվազել է. շաքարի, մսի և հացահատիկային ապրանքների գնանշումների...
Աղբյուր` Panorama.am
17:05
Սուրենյան. Սա դեռ աշնան գալուստը չէ
«Վաղվանից կրկին կտաքանանք, սա դեռ աշնան գալուստը չէ»,-տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»...
Աղբյուր` Panorama.am
17:03
Անահիտ աստվածուհու արձանի ցուցադրման համար Հայաստանի պատմության թանգարանում ցուցասրահ է առանձնացվել
Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա տոնական միջոցառումների շրջանակում, Բրիտանական թանգարանի մշտական ցուցադրության մեջ...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մայրենիի դասագրքի կազմին այրվող դրոշը «Անտարես»-ը տեխնիկական խնդիր է որակում
Երրորդ դասարանի «Մայրենի» դասագրքի կազմի վրա այրվող դրոշը «Անատարես» հրատարակչության պատճառով է։ Հրատարակչության...
Աղբյուր` Panorama.am
16:45
«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր և կասկածելի զանգվածներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սեպտեմբերի 9-ին կկայանա համերգ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ Գեղունի Չթչյանին
Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից երաժշտության 8-րդ փառատոնի...
Աղբյուր` Panorama.am
16:27
Կառավարությունը պետք է զանգեր, ասեր՝ Գեղամ Նազարյան, շնորհակալություն, բայց...
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար զոհված...
Աղբյուր` Panorama.am
16:21
Շրջանառության մեջ է դրվում ՀՀ նոր հուշադրամ
Սեպտեմբերի 9-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման...
Աղբյուր` Panorama.am
16:17
Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությաան վերաբերյալ
«Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանի Հանրապետությունից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը»։
Աղբյուր` Panorama.am
16:09
Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ կնոջը հրավիրել են ամառանոց, որտեղ փորձել են բռնաբարել
Օրեր առաջ՝ օգոստոսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ը գրում է, որ Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին...
Աղբյուր` Panorama.am
16:02
ՆԳՆ-ն զգուշացնում է նոր խարդախության մասին
Վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել, ինչի մասին ՆԳՆ ոստիկանությունն արդեն իսկ զգուշացրել է մեր քաղաքացիներին:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հրայր Թովմասյանի հիշեցումը. Ամեն ինչ ունի իր երկրորդ խաղակեսը
15:59 06/09/2024

Հրայր Թովմասյանի հիշեցումը. Ամեն ինչ ունի իր երկրորդ խաղակեսը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}