Գայլերի հարձակումից տուժած գյուղացիներն ապաքինվում են. «Վախ կա, զգում եմ, որ գիշերները գայլ է գալիս»

Լոռու մարզի Կաթնաջուր համայնքի բնակիչներ Յուրա Ռուշյանը և Անահիտ Սարգսյանը, ում վրա նախորդ շաբաթ գայլ էր հարձակվել, շարունակում են բուժում և կատաղության դեմ ներարկումներ ստանալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Կաթնաջուր համայնքի ղեկավար Արմեն Պապոյանը:

Նա նշեց, որ բնակիչները զգուշանում են, վախենում են մթին դուրս գալ, բայց ամեն մի տան դռան կամ անասնագոմի մոտ չի կարող հրացանով մարդ կանգնել:

Յուրա Ռուշյանը մեզ տեղեկացրեց, որ ապաքինվում է և շարունակում է բուժում ստանալ: Գյուղացին պատմեց դեպքի մանրամասները. «Երեկոյան 10:30 էր, մեր հանգստանալու ժամն է: Մտա անկողին, մի քանի րոպե անց մեր շների ձայները լսեցի, զգացի, որ վախեցրեցին: Դուրս եկա, շունը սկսեց հաչալ, մյուս շներն էլ հաչեցին, տեսա բան չկա, ասեցի` մտնեմ տուն, ցուրտ է: Դեռ միջանցք չհասած` շենքի մյուս կողմից մի փոքր շուն ունենք, դա վախեցած պատերին քսմսվելով եկավ հացատան դռանը նստեց: Հետո տեսնեմ գայլը գալիս է»:

Յուրա Ռուշյանը սկզբում չի հասկացել, որ գայլ է: Ձեռքի փայտը նետել է գալի ուղղությամբ, վերջին էլ եկել է դեպի գյուղացին: Այստեղ հասկացել է, որ գայլ է, փայտով խփել է ու մտել ներս: «Տնեցիքին տեղյակ պահեցի, դե գյուղում զուգարանները դրսում են, երեխաները չգնային դուրս: Շորերս հագա մի քիչ հետո: Ձորի այն կողմում եղբայր ունեմ: Զգացի, որ այդ կողմում աղմուկ է, մտածեցի` գայլն է: Նայեցի, տեսա իրենց դուռը բաց էր, լույսերը` վառը, զգացի, որ ինչ-որ բանի հարվածում է: Ասեցի, մի վախեցի, գայլ է, ես գալիս եմ: Մի փայտ վերցրեցի, գնացի, եղբայրս բահով խփում էր, մի քանի անգամ էլ ես խփեցի, բայց գայլը չէր փախչում: Սկսեցինք խուճապի մատնվել, ճիշտն ասած: Ասացի իբր դանակով խփեմ, սա տեսավ դանակը: Դե մութ էր, կենդանու տեսողությունն էլ ավելի լավ է: Ձեռքիցս բռնեց, քաշեցի, մի քիչ սեղմեցի, հետո եղբայրս խփեց գլխին, թուլացավ: Արդեն սատկում էր, քարով էլ հարվածեցի: Գնացի տուն ու ասացի` զանգեք շտապօգնություն»:

Գյուղացուն տարել են հիվանդանոց, բժիշկները վերքը մշակել են: Քիչ անց իմացել է, որ գայլը վեր է կացել ու փախել: Մարդիկ սկսել են փնտրել կենդանուն, նորից աղմուկ է բարձրացել, կանչել են որսորդին, ով կենդանուն կրակել է: «Դե հարձակվում էր մեր վրա, բա ինչ աներ»,- ասաց նա:

Յուրա Ռուշյանը հայտնեց, որ վտանգ մինչ օրս զգում է. «Վախ կա, ես զգում եմ, որ գիշերները գայլ է գալիս: Գյուղում ոնց որ պարետային ժամ լինի, ոչ ոք չի կարողանում ներսուդուրս անել»:

Հավելենք, որ անցյալ տարի փետրվարից քաղաքացիները կարող էին օրինական կերպով գայլ սպանել, իսկ դրա դիմաց 100 հազար դրամին համարժեք պարգև ստանալ: Կառավարության այդ որոշումն այս տարվա ապրիլին ուժը կորցրած էր ճանաչվել, իսկ նորը մշակվել էր այս տարվա հունիսին: Այն ժամանակ Կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը Panorama.am-ին ասել էր, որ կառավարության որոշման նախագիծը տարբեր շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցման փուլում է: «Հսկայական գումարի մասին է խոսքը, նախատեսվում է ևս 200 գայլ սպանելու թույլտվություն»,-ասել էր Աղասյանը:

Պաշտոնյան մեզ տեղեկացրեց, որ այս պահին դեռ թույլտվությունը չկա, իսկ նախարարության մամուլի խոսնակը խոստացավ մանրամասներ հայտնել քիչ ուշ:

Նյութեր թեմայով` 

ԲՆ-ում աշխատում են գայլերին սպանելու վերաբերյալ նախագծի վրա. Երկու շաբաթից այն հնարավոր է իրավական ուժ ստանա



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:39
Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի
Բագրատ Սրբազանն ավտորթով այցելում է Գյումրի։ Այսօր երեկոյան, ժամը 18։00-ին Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք։ Երեկ...
Աղբյուր` Panorama.am
12:35
Արտակ Դաշյանը հեռանում է «Փյունիկից»
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռանում է ակումբի հետ երկուս ու կես տարի անցկացնելուց հետո: Ավարտվել է կողմերի միջև գործող...
Աղբյուր` Panorama.am
12:21
ԱԳ փոխնախարարների նկարները՝ պատերին
Քաղաքացիները, հետևելով Բագրատ Սրբազանի երեկվա կոչին, ԱԳ նախարարության էջից հանել են պաշտոնյաների լուսանկարներն ու թուրքի գործակալներ...
Աղբյուր` Panorama.am
12:12
ՀԷԿ-ից ջրբացթողումն անհնարժեշտություն էր
Լոռու մարզում մայիսի 26-ին տեղի ունեցած բնական աղետին հաջորդող օրերին հանրության շրջանում լուրեր էին տարածվում, թե հնարավոր է՝ աղետի պատճառ է...
Աղբյուր` Panorama.am
11:51
Հայաստանն առավել շատ ադամանդ արտահանող երկրների քսանյակում է
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. «2023 թվականին ամենաշատ ադամանդ արտահանող երկիրը` Հնդկաստանն է, որի արտահանումը կազմել է 24.1 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
11:35
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը Վիրապից
Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Վիրապից ելքի տոնը։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տարվա մեջ երեք անգամ է...
Աղբյուր` Panorama.am
11:24
Տիգրան Աբրահամյան. Իրավապահ համակարգում պետք է գիտակցեն, որ եթե այս պահինքարտ բլանշ ունեն, դա չի ազատելու իրավական պատասխանատվությունից
«Իշխանությունն այս աստիճան ապօրինությունների չէր գնա, եթե դրանք չքաջալերեին ու չսատարեին որոշ միջազգային դերակատարներն ու այն կառույցները,...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ինչ գանգատներ են լինում նախադիաբետի ժամանակ. Պարզաբանում է էնդոկրինոլոգը
Նախադիաբետը 2-րդ տիպի շաքարային դիաբետին նախորդող փուլն է, որը բնութագրում է այն վիճակը, երբ գլյուկոզի ցուցանիշները գտնվում են նորմայի և դիաբետի...
Աղբյուր` Panorama.am
10:57
Լուկաշենկոն Փաշինյանին ծննդյան առթիվ «փորձառու քաղաքական գործիչ է» որակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան տարեդարձի առթիվ։ Բելառուսի նախագահի պաշտոնական էջի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հնդկաստանում ջերմաստիճանը հասել է +50-ի, մարդիկ մահանում են
Հնդկաստանում սաստիկ շոգի հետևանքով մահացածների թիվը հասել է 15-ի։ Այս մասին գրում է միջազգային մամուլն ու մանրամասնում, որ այդ երկրի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
10:34
Մահացել է Միշել Օբամայի մայրը
Մահացել է  ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի մայրը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Մարիա Ռոբինսոնը խուսափում էր...
Աղբյուր` Panorama.am
10:21
Ողբերգական պատահար Արագածոտնում
Այսօր՝ հունիսի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 06։30-ի սահմաններում Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
09:51
Երեք անգամ այցի ժամը փոխելուց հետո Փաշինյանը Վեդի գնացել է բազմաթիվ ոստիկանական մեքենաների ուղեկցությամբ
Նիկոլ Փաշինյանը երեկվա ընթացքում երեք անգամ փոխել է Վեդի այցի ժամը։ Լրագրող Սյուզի Բադոյանը, որ ուշի ուշով հետևում էր Վեդիում նրա այցին ընդառաջ...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հրդեհ Իսրայելյան փողոցում. Կան ծխահարվածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն կեսգիշերին մոտ ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 39 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
09:16
Համբարձում քահանա Դանիելյան. Երեսփոխան Հովհաննիսյան, երանի, թե մենք էլ ձեր չափ պարապ լինեինք
Համբարձում Քահանա Դանիելյանն արձագանքել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի գրառմանը. «Աչքովս պատահաբար ընկավ ՔՊ-ական պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». Ռեժիմին սպասարկող «ուժայինները» հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Փաշինյանը ՔՊ-ի կուսակցական նիստը հետաձգելու որոշում է կայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության նիստի օրը կառավարության շենքում մի քանի ժամ պատանդ մնալուց հետո Նիկոլ Փաշինյանը...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը և նրա աջակիցները...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Փաստ». Փաշինյանը ցանկանում է կարմիր ու սև բերետների միջոցով խաղաղ ու անզեն ցուցարարներին տանել ոստիկանական ուժերի հետ տոտալ բախման
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանության «բերետավորներն» էլի «դրսևորվեցին»: ԱԳՆ շենքի մոտ բողոքի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Չի բացառվում՝ Լևոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը պետք է հրապարակեր ՀՀ նախկին ոստիկանապետ Լևոն Երանոսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այն, որ օրվա իշխանությունների հանդեպ տածած ատելության զոհ են դառնում շարքային ոստիկանները,...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». «Արբա մեդիայի» գովազդային կրիչներն ապամոնտաժվել են Սրբազան շարժման հայտարարությունները տեղադրելո՞ւ համար. Ո՞ւմ են պատկանում
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են:...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Սրբազան շարժման ակտիվիստների նկամամբ իշխանությունը հատուկ հսկողություն է սահմանել
«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան շարժման ակտիվիստները նկատել են, որ վերջին օրերին իշխանության գործուղած սադրիչներ են...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Փաստ». Հայաստանը մերժել է այնպիսի աջակցություն, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն աղետի գոտում
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել նորանշանակ քաղշին կոմիտեի նախագահը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանի սկանդալային ազատումից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Հրապարակ». ՌԴ-ն հաստատե՞լ է ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ռուսական աղբյուրներից լուր ստացանք, որ ՌԴ-ն վերջապես հաստատել է ՔՊ խմբակցության պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
00:42
Քաղաքացիները հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց
Քննչական կոմիտեից բոլոր ձերբակալվածներին տեղափոխել են ՁՊՎ-ներ
Աղբյուր` Panorama.am
00:34
Դանիել սարկավագն ու բժիշկ Նիկոլայ Գրիգորյանն ազատ են արձակել
Այս պահին նրանք հիվանդանոցում են։ Բերետավորները Դանիել սարկավագին բացի ծեծելը պատառոտել են նաև նրա սքեմը:
Աղբյուր` Panorama.am
00:25
Թաթոյան. Հատկապես ակնհայտ է այս օրերին կարմիր ու սև բերետավորների նկատմամբ քաղաքական հովանավորությունը.
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրում է.  «Իշխանության քաղաքական հովանավորությամբ ապահովված է օրինախախտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան
17:52 31/05/2024

Գրեթե 100 տոկոսով վստահ եմ՝ նոր իշխանությունները կկարողանան հարցը բերել օրինական դաշտ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}