«Ծադի Միշա». Ինչո՞վ սկսվեց և ավարտվեց Սաակաշվիլի-Չախալյան հանդիպումը (Տեսանյութ)
«Հարավային դարպաս» էլեկտրոնային պարբերականն անդրադարձել է երեկ կայացած, այսպես ասած, Չախալյան-Սաակաշվիլի հանդիպմանը:
Հանդիպումը սկսվել է ձեռքսեղմումով, սակայն հարցեր պարզելու ժամանակ բանը գրեթե հասել է ծեծկռտուքի:
Ըստ պարբերականի, Միխեիլ Սաակաշվիլին Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ճանապարհին է հանդիպել Վահագն Չախալյանին: Եկեղեցու բակում հավաքված են եղել մարդիկ, այդ թվում Վահագն Չախալյանը: Միխեիլ Սաակաշվիլին բակ մտնելիս ուղեկիցներին հարցրել է «ո՞րն է նա», «ո՞ւր են նրանք»: Երբ ուղեկիցներից մեկը ցույց է տվել Չախալյանին, նախագահը քայլրերն ուղղել է դեպի նա: Թիկնապահները շրջապատել են նախագահին, սակայն նա ձեռքով բացել է ճանապարհը և մոտեցել հավաքվածներին: Սաակաշվիլին ձեռքով բարևել է Չախալյանին և նրանք զրույցի են բռնվել:
«Հարավային դարպաս» հայտնում է, որ Չախալյանը ներկայացրել է նախագահին իր բողոքները: Նա խոսել է Վրաստանում հայկական եկեղեցիների վերադարձման և անմխիթար վիճակի մասին, թե ինչու դպրոցական ծրագրում Հայոց պատմություն առարկան արգելվեց, «ո՞ւմ էին խանգարում Տերյանը, Թումանյանն ու Դեմիրճյանը... Օրենքով պետք է պատասխան տաք այն ամենի համար, ինչ Ձեր անունից կատարվում էր այս շրջանում», - ասել է նա:
Չախալյանի անվերջ հնչող հարցերը նախագահն ընդհատել է հետևյալ խոսքերով. «Դու ինձ պետք է լսես, դու կրիմինալ»:
Այնուհետև Չախալյանը ասել է, որ իրեն անօրինական են ձերբակալել, դատավարությունը ընթացել է խախտումներով, որից հետո նախագահը նրան սեպարատիստ է անվանել:
«Ես սեպարատիստ չեմ, ուղղակի ինձ այլ մարդիկ են Ձեզ ներկայացրել որպես սեպարատիստ», - պատասխանել է Չախալյանը:
Այնուհետև , պարբերականի փոխանցմամբ, Միխեիլ Սաակաշվիլին սկսել է խոսել իր նախագահության ժամանակ շրջանում կատարված բարեփոխումների մասին և որ այդ ամենը նա չի գնահատում: Այստեղ զրույցը բորբոքվել է:
Չախալյանի կողմնակիցները սկսել են բղավել «Ծադի Միշա» (Գնա Միշա), և միայն մի ձայն էր հնչում «Միշա գաումարջոս» (կեցցե Միշա): Երբ ոստիկանները և ընկերները Չախալյանին հեռացրել են, Սաակաշվիլին նրա հետևից վազել է և երկուստեք վիրավորանքներ են հնչեցրել: Նախագահը մինչև կենտրոնական փողոց հետևել է Չախալյանին,-եզրափակում է էլեկտրոնային պարբերականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա