
Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում (Տեսանյութ)
Մաշտոցի պողոտայում լարված իրավիճակ է ստեղծվել: «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հրավիրած միջոցառման ընթացքում պայթուցիչներ են նետվել:
Տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները մասնակիցներին չեն թողնում շարժվել դեպի Բաղրամյան պողոտա:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսված էր դիմակներով երթ դեպի ՀՀ նախագահի նստավայր` Շանթ Հարությունյանի գլխավորությամբ:
Ըստ որոշ տեղեկությունների, Շանթ Հարությունյանին բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից առայժմ այդ տեղեկությունները չեն հաստատում:
Ովքեր են նետել պայթուցիկներ` նույնպես այս պահին հայտնի չէ: