«ԱրմենՏել»-ը շարունակում է ընդլայնել 3G-ծածկույթը Հայաստանի մարզերում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Լոռու մարզի Օձուն համայնքում 3G-ծածկույթի գործարկման մասին: 2013թ-ի նոյեմբերից 3-րդ սերնդի, այդ թվում նաև 3G բջջային ինտերնետ ծառայությունները հասանելի են համայնքի բնակիչներին: Բացի այդ, «ԱրմենՏել» ընկերությունն համայնքում իրականացրել է GSM-ցանցի ծածկույթի բարելավման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ժամանակակից սարքավորումների տեղադրման արդյունքում 3G-ծածկույթն ընդլայնվել է մոտովորապես 30 քմ. կիլոմետրով, իսկ Beeline 3G ինտերնետն այսուհետ հասանելի է համայնքի ավելի քան 5000 բնակչի:
Աղբյուրը նաև նշում է, որ «ԱրմենՏել» ընկերությունը 2013թ-ի օգոստոս ամսին իրականացրել է բջջային ցանցի ընդլայմանն աշխատանքներ Սյունիքի մարզում, ինչի արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ Խնածախ և Վաղատուր համայնքների բնակիչները ստացել են հնարավորություն օգտվելու Beeline բջջային կապից և 3G ինտերնետից: Ս.թ. հոկտեմբեր ամսին Beeline 3-րդ սերնդի բջջային կապը գործարկվեց Լոռու մարզի Միխայլովկա և Պրիվոլնոյե համայնքներում: