Պարարվեստի քոլեջի տնօրենը հեռացվել է աշխատանքից
Պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը ՀՀ մշակույթի նախարարի հրամանով հեռացվել է աշխատանքից: Այդ մասին Panorama.am-ի ունեցած տեղեկությունը քոլեջից ոչ հաստատեցին, ոչ հերքեցին: «Ես ոչ մի բան Ձեզ չեմ կարող ասել», -փոխանցեց տնօրենի գործավարուհին:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս քոլեջի տնօրեն Արմեն Գրիգորյանը մի ուսանող է ծեծել, և քոլեջի սաների ծնողները այդ մասին տեղյակ են պահել նախարարությանը, ինչն էլ պատճառ է դարձել, որ նախարարը հեռացնի տնօրենին:
Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Արմեն Գրիգորյանը, որը բարձրագույն կրթություն չունի, արդեն երկու տարի է` պաշտոնավարում է և բազմիցս է նման միջադեպերի կենտրոնում հայտնվել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին