12 մարդ է զոհվել Ռիգայում առևտի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում «Maxima» առևտրի կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է «Իտառ-Տասս» գործակալությունը, հղում անելով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը:
Զոհերի շարքում են երեք փրկարարներ: Մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել տարբեր աստիճանի կոտրվածքներ ստացած 36 տուժածներ, այդ թվում 7 փրկարարներ: Ներկայումս դեպքի վայրում շարունակվում են որոնողական աշխատանքները շուրջ 200 փրկարարների և նույնքան ոստիկանների մասնակցությամբ:
Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել նախօրեին երեկոյան: Առևտրի կենտրոնի տանիքի և շինության ներսում երկու պատերի փլուզման մակերեսը կազմում է 500 քմ: Միջադեպի հիմնական վարկած է դիտարկվում շինարարական նորմերի խախտումը:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց