«Զվարթնոց». Ազատ Երկնքի քաղաքականությունը տալիս է իր արդյունքները
Ազատ Երկնքի քաղաքականության անցնելու մասին ՀՀ Կառավարության հայտարարության արդյունքում արդեն ակնառու է առաջընթացը: Այս մասին հայտարարություն է տարածել «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն` մասնավորեցնելով.
«Նոյեմբերի 22-ին, «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և Էյր Ֆրանս ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն:
Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը: Այդ ուղղությամբ զարգացումները կներկայացնենք մոտակա օրերին:
Համոզված ենք, որ չվերթների ավելացումը ավելի նպաստավոր պայմաններ կստեղծի ուղևորների համար»:
Նախորդող հրապարակումներ`
«Կառավարությունը Բաց երկնքի քաղաքականությանն անցնելու առաջին գործնական քայլերն է կատարում»
Ա. Ղազարյան. «Բաց երկնքի քաղաքականությունը» նպաստելու է հատկապես արտահանումների ակտիվացմանը