«Մկնիկներ»` ԱԺ-ի դիմաց
Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրման դեմ պայքարող ՏՏ մասնագետներն այսօր յուրահատուկ ակցիա են իրականացրել Ազգային ժողովի դիմաց. Նրանք ԱԺ երկաթյա ցանկապատերի վրա տեղադրել են համակարգչային մկնիկներ:
Նշենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործի կենսաթոշակի պարտադիր կուտակային համակարգը. այսինքն յուրաքանչյուր աշխատող մարդ իր աշխատավարձի 5 տոկոսը պարտադիր կերպով վճարելու է կենսաթոշակային համակարգ: Բացի այդ, կենսաթոշակի կուտակմանը կմասնակցի նաև պետությունը` ևս 5 տոկոսով: Ազգային ժողովի կողմից ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ու դրան հարակից օրենքներում կատարված փոփոխությունների թիրախում հայտնվել են 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները:
Իսկ կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներն էլ հենց քաղաքացու հավաքած գումարը կպահեն իրենց մոտ, մինչև կլրանա նրա կենսաթոշակային տարիքը: Արդեն հայտնի է, որ ավստրիական C-QUADRAT Investment AG ընկերությունը գերմանական Talanx-ի հետ Հայաստանում ակտիվների կառավարման համատեղ ձեռնարկություն կհիմնի: Հայաստանում հիմնադրվելիք ընկերության բաժնետոմսերի 74.9%-ը կպատկանի C-QUADRAT-ին:
Համակարգի ներդրման ընդդիմախոսները պնդում են, որ համակարգի պարտադրելը մարդու իրավունքների խախտում է:
Նախորդող հրապարակումներ.
Մտածում ենք երիտասարդների բարեկեցության մասին, իսկ իրենք բողոքո՞ւմ են. Պատգամավորը՝ պարտադիր կուտակային համակարգի մասին
Հայաստանցիների կենսաթոշակները կկառավարեն ավստրիացիները
Է.Մարուքյանն առաջարկում է մինչև մեկ տարով հետաձգել պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի կիրառումը
Ակցիան շարունակվում է ՀՀԿ գրասենյակի դիմաց. «ՀՀԿ-ն մինչև ժամը 3-ը ժամանակ ունի»