Հակառակորդը ակտիվ կրակահերթ է արձակել
«Ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում սադրանքների են գնացել՝ ակտիվ կրակահերթեր արձակելով հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈՒ առաջնային զորքերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից տարածված լուրերն այն մասին, թե հայկական կողմը նախորդ գիշեր ակտիվություն է դրսևորել, ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով, հակառակորդը առավել ակտիվ է եղել հատկապես նոյեմբերի 28-ի ցերեկը և գիշերը 03.00-ի կողմերը:
«Հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում