Մեկնարկեց ՍԾՏՀ գործարար խորհրդի նիստը. Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները նիստին չեն մասնակցում (Լուսանկարներ)
Այսօր երևանում մեկնարկել է Սևծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013 թ. բյուջեն, ինչպես նաև 2014 – 2015 թթ. բյուջեի կանխատեսումները, ՍԾՏՀ գործարար խորհրդի անդամների կողմից տարեկան ներդրումները և այլն:
Նիստի ժամանակ քննարկվելու է առևտրի և զբոսաշրջության ոլորտներում ՍԾՏՀ անդամ-երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող առաջարկների փաթեթը:
Հանդիպման շրջանակներում նախատեսվում են տարբեր գործարար այցեր:
Նիստին սպասվում էր բոլոր անդամ երկրների ներկայացուցիչների այցը, սակայն Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները նիստին չեն մասնակցում:
Նշենք, որ 1992 թ. հունիսի 25-ին Ստամբուլում (Թուրքիա) հրավիրած գագաթնաժողովի արդյունքում սևծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարներ (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) ստորագրեցին հռչակագիր Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին: ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների միջև բազմաթիվ համաձայնագրեր ու հուշագրեր են ստորագրվել, ընդունվել են կարևոր փաստաթղթեր:
Լուսանկարները` այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան