Ռագըփ Զարաքօլուն հրատարակել է «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը. «Խղճիս դեմ չեմ կարող գնալ»
«Սա խղճի հարց է: Խղճիս դեմ չեմ կարող գնալ»: Թուրքական «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն, հայտնի իրավապաշտպան Ռագըփ Զարաքօլուն այսպես պատասխանեց հայ լրագրողի հարցին, թե արդյո՞ք չեք վախենում Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը հրատարակելուց և Հայաստանում շնորհանդեսի մասնակցելուց հետո Թուրքիա վերադառնալ:
Նա ժամանել է Երևան՝ այսօր Հայաստանի Ազգային գրադարանում գրքի շնորհանդեսին մասնակցելուց համար: Բանագետ, բանահավաք, ցեղասպանագետ բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Մովսես Խորենացու անվան մեդալակիր Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը լույս է տեսել 2011 թվականին հայերեն և անգելերեն լեզուներով: Գիրքը թարգմանվել է նաև թուրքրեն, իսկ «Բելգե» հրատարակչության հիմնադիր-տնօրեն Ռագըփ Զարաքօլուին այն հրատարակել է (1500 օրինակ):
«Ես ասացի Ռագըփ Զարաքօլուն, որ իր համար այս նախաձեռնությունը բոմբ է լինելու: Նա էլ պատասխանեց, թող նստեցնեն ինձ, բայց կարևորն այն է, որ գիրքն արդեն տպված կլինի»,- լրագրողներին ասաց Վ. Սվազլյանը: Նա նաև նշեց, որ թուրքական «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Ռագըփ Զարաքօլուն ասել է, որ գրքում ներկայացված է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև թուրք ժողովորդի պատմությունը: Նա մի քանի անգամ արդեն հրատարակել է Վ. Սվազլյանը գրքերը:
Ռագըփ Զարաքօլուի կարծիքով, թուրքական իշխանությունը չի հանդգնի իր նկատմամբ որևէ քայլ իրականացնել գիրքը հրատարակելու համար. «Առաջ էլ տպել ենք նման գրքեր: Ժամանակը ցույց տվեց, որ իրենց փորձերն անհաջողության է մատնվում: Թուրքիայի իշխանական խավն ուզում է մեզ նմաններին լռեցնել»: Նա իր գործունեության համար հետապնդվում է թուրքական իշխանությունների կողմից: Երկու տարի է շարունակվում է նրա դատավարությունը: Հերթական դատական նիստը կայանալու է հենց այս հինգշաբթի: Նրա փոքր որդին արդեն երկու տարի է բանտում է: «Մենք ենք ամբաստանում իշխանություններին ոչ արդար կեցվածքի համար: Հասարակություններում էլիտան է եղանակ ստեղծում: Թուրքիայի իշխանությունների պարտադրած պաշտոնական պատմության ակնկալումը կոտրվեց էլիտայի, մտավորականության կողմից, սառույցը հալվում է: Օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր ճշմարտության ճանապարհն են բռնել, փնտրում են այդ ճանապարհը»,- ասաց թուրք իրավապաշտպանը:
Ռագըփ Զարաքօլուի խոսքով, գիրքը շատ ասելիք ունի, այն պատմում է եղելությունը, որն ընթերցելուց հետո մարդիկ «իրենց ծնողների հետ առերեսվելու պահանջ կզգան»: Նա ընդգծեց, որ «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայություններ» գիրքը սպասված է Թուրքիայում ու հույս հայտնեց, որ արձագանքը մեծ է լինելու. «Վերժինե Սվազլյանի անունը ծանոթ է թուրք հասարակության շրջանում: Նրա գրքերից էլի են թարգմանվել թուրքերեն, որոնք իբրև պատվանդան են, իսկ այս գիրքը կդառնա արձան՝ պատվանդանի վրա: Գրքում բերված են անառարկելի փաստարկներ, որոնք հասարակությունը կսկի քննարկել»:
Ընդհանրապես, ըստ նրա, Հայաստանի ու Թուրքիայի ակադեմիական շրջանակները անհամեմատելի են. «Ինչ լավ է, որ այս սերունդը գնացող է, ինչ լավ է, որ աճում է մի նոր սերունդ, որը զինված է ճշգրիտ պատմությամբ ու հայ գրչակիցների, կոլեգաների հետ կարող են միասին աշխատանք տանել»:
Վերժինե Սվազլյանի կարծիքով, գիրքի թուրքերեն տարբերակը որոշակի արդյունք կունենա, նշանակալի դեր կկատարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:
Շնորհանդեսին ներկա Դանիել երաժիշտն ասաց. «Ես գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսին համբուրեից այն: Իսկ թուրքերեն տարբերակը կհամբուրեմ այն ժամանակ, երբ թուրքերը կարդան ու ըմբռնեն»: Նա նաև հարցադրում արեց. «Արդյո՞ք բայորական է ապացուցել, որ սա արև է, լույս է»: Ըստ նրան, կան բաներ որոնք ապացուցման կարիք չեն զգում, դրանց թվում է նաև Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, գիրքը մի փաստաթուղթ է, որի դեմ չի կարելի հակափաստարկներ բերել, քանի որ այնտեղ ներկայացված է ականատեսների վկայությունները, պատմությունները: «Կարծում եմ մեծ ազդեցություն կունենա թուրքական հասարակության վրա, կնպաստի, որ թուրքական հասարակությունում ավելանա այն մարդկանց թիվը, որոնք ընդունում են ցեղասպանության փաստն ու դատապարտում են»,- ասաց թուրքագետը:
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նշեց, որ հաստափոր գրքի վրա թուրքրեն գրված «Ցեղասպանություն» բառը հեղափոխում կարող է մտցնել թուրքերի մտածողության մեջ: «Թուրքերն տարբերակում ոչինչ փոխված չէ: Կարևոր է, որ տեղանունները նույնպես փոխված չեն: Իր կատարած ահռելի աշխատանքով Ռագըփ Զարաքօլուն մեզ ստիպեց փոխել մեր պատկերացումները թուրքի վերաբերյալ»,- ասաց պատմաբան Ա. Մելքոնյանը: