«Ոչ, ոչ». Ազատության հրապարակից մեկնարկեց դեպի ՍԴ երթը (Տեսանյութ, լուսանկարներ)
«Պահանջում ենք մեր իրավունքը», «Ես դեմ եմ» «STOP» գրություններով ցուցապաստառներով, «ոչ պարտադիրին», «ոչ, ոչ», «ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն սահմանադրական կարգով պաշտպանել իրենց իրավունքները», «Պահանջել հակասահմանադրական օրենքի կասեցումը» բացականչություններով Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Սահմանադրական դատարան:
«Գոնե մի անգամ իրենք ապացուցեն, որ անկախ մարմին են և գործում են հանուն ՀՀ քաղաքացիների իրավունքների»,-ՍԴ-ից իր ակնկալիքների մասին բարձրաձայնեց երթի մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ 4 խմբակցություններ` ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» դիմելու են Սահմանադրական դատարան` վիճարկելու «Պարտադիր կուտակային կենսաթոշակների» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ` Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչելու հարցը:
Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարան է ներկայացվելու 2014 թվականի հունվարի 1-ից օրենքի գործադրումը կասեցնելու միջնորդություն:
Լուսանկարներն` այստեղ
Նախորդող հրապարակումներ`
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Մարուքյանն առաջարկում է կուտակային համակարգը ներդել հաջորդ տարվա հուլիսից
«Հավատո՞ւմ է Հայաստանի քաղաքացին բարեփոխիչ Տիգրան Սարգսյանին». Նաիրա Զոհրաբյան
Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Ցավոտ ռեֆորմ եք ուզում անցկացնել. Լևոն Զուրաբյանը` իշխանություններին
Եթե նպատակը ժողովրդին կազինոյի խաղացող դարձնելն է, ուրեմն սխալ նպատակ եք հետապնդում. Արծվիկ Մինասյան