Կառավարությունը կֆինանսավորի Լևոն Խեչոյանի և Արմեն Մազմանյանի բուժման ծախսերը
ՀՀ կառավարությունը կֆինանսավորի գրող Լևոն Խեչոյանի և Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի արտերկրում բուժման ծախսերը: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
Կառավարության որոշմամբ` Լևոն Խեչոյանի բուժման համար հատկացվեց 20, իսկ Մազմանյանի համար` 10 հազար եվրոյին համարժեք դրամ:
Նշենք, որ գրող Լևոն Խեչոյանն առողջական խնդիրների բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում, իսկ Մազմանյանի խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան