2015 թ-ին կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան կրկես. Արման Սահակյան
Երևանի կրկեսի շենքի սեփականատերը պարտավորվել էր մինչև 2014 թվականը ներդնել մոտ 650 մլն դրամ, սակայն շենքի հիմքերի հետ կապված խնդիրներ կային, և շենքն ամբողջությամբ քանդվել է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
«Չնայած նրան, որ քանդման աշխատանքներն էլ են ներդրումներ համարվում, բայց սեփականատերն այդ ներդրումներն անելուց հետո նորից պարտավորվել է այդ 650 մլն ներդրումներն իրականացնել: Եվ այդ ներդրումները գնորդը կիրականացնի մինչև 2015թ-ի վերջը: Այսինքն` 2015 թ-ին, կամ` ավելի շուտ, քանի որ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում, մենք կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան լավ կրկես»,- նշեց Ա. Սահակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին