Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ նահատակների ընտանիքներին (լուսանկարներ)
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ շնորհավորել է իրանահայերին»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Հաղորդագրության համաձայն՝ Հասան Ռոհանին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այցելել է իրանա-իրաքյան պատերազմում նահատակված հայր և որդի Մովսիսյանների ընտանիք, նրանց շնորհավորել Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
«Իրանը բոլորի հայրենիքն է, լինի մուսուլման, թե կրոնական փոքրամասնության ներկայացուցիչ. Բոլորը պետք է երկիրը զարգացնելու գործում իրենց ջանքերը գործադրեն»,-նշել է ԻԻՀ նախագահը:
Հասան Ռոհանին այցելել է նաև իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած Ալբերտ Մահմուդլուի բնակարան: Իրանի նախագահը շեշտել է, որ իրանահայերը մեծ ներդրում են ունեցել իրանա-իրաքյան պատերազմի ընթացքում երկիրը պաշտպանելու գործում:
«Հասան Ռոհանին իր հանդիպումների ընթացքում ողջ աշխարհի քրիստոնյաներին, հատկապես՝ իրանահայերին շնորհավորել է գալիք Սուրբ Ծննդյան տոնի առթիվ՝ մաղթելով ուրախ և արգասաբեր տարի»,-նշում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Նկատենք, որ 1980-88թթ. տեղի ունեցած իրանա-իրաքյան ութամյա պատերազմը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո համարվում է ամենատևական լոկալ պատերազմը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում