Տիգրան Սարգսյան. Աղքատության հիմնական պատճառները բարձր վարձատրությամբ աշխատատեղերի բացակայությունն է և կրթությունը
«Մեր կուսակցության և մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը աղքատության հաղթահարման խնդիրն է: Այս խնդիրը մեր երկրում առաջացել է 1992-1993թթ.-ին, երբ ունեցանք սոցիալ-տնտեսական կոլապս, և մեր քաղաքացիների կենսամակարդակը անկում ապրեց: 23 տարիների ընթացքում մեզ դեռ չի հաջողվել լուծել ամենակարևոր խնդիրը` ձևավորել միջին խավ, որը ցանկացած քաղաքացիական հասարակության շարժիչ ուժն է»,- այսօր լրատվամիջոցների ղեկավարների հետ ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Հայաստանում աղքատության հաղթահարման խնդրին, նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով, այժմ Հայաստանում ծայրահեղ աղքատության շեմը մոտ 20000 դրամ է, իսկ աղքատության շեմը 30000 դրամից ավել, որով քաղաքացին չի կարող լուծել բարեկեցիկ կյանքով ապրելու խնդիրները: Վարչապետն ընդգծեց, որ դա կառավարության առջև կանգնած լրջագույն մարտահրավեր է:
Խոսելով այն մասին, թե ինչպե՞ս պետք է կառավարությունը լուծի աղքատության խնդիրը, Տիգրան Սարգսյանն ասաց, որ առաջին հերթին բարձր վարձատրությամբ, առնվազն 150000 դրամ ապահովող աշխատատեղերի ստեղծման միջոցով:
«Եթե 300000-ից ավել ընտանիքներն այսօր առնչվում են աղքատության խնդրի հետ, ապա թիվ մեկ պատճառը համապատասխան վարձատրության աշխատատեղերի բացակայությունն է: Սա մեր թիրախն է, և այս հինգ տարիների ընթացքում մենք արմատական փոփոխություններ ենք կատարել, որովհետև ՀՀ պատմության մեջ առաջին անգամ համարձակություն ունեցանք հայտարարել, որ պետությունը նույնպես կրում է պատասխանատվություն մասնավոր հատվածի հետ միասին արդյունաբերական քաղաքականություն մշակելու և իրականացնելու համար»,- ասաց նա:
Աղքատություն ծնող երկրորդ կարևորագույն պատճառը, ըստ վարչապետի, գիտելիքն է և կրթության հասանելիությունը: Նրա դիտարկմամբ` ֆինանսական միջոցների բացակայությունը չի կարող լինել պատճառ, որ երիտասարդը կրթություն չստանա:
«Ցանկացած ուսումնական հաստատություն, ուր ընդունվում է երիտասարդը և աղքատ ընտանիքից է, պետությունը երաշխավորում է, որ այդ երիտասարդը կարող է ստանալ կրթություն: 2014թ-ի համար մենք արդեն 4,5 հազար երիտասարդների համար ֆինանսական միջոցներ ենք հատկացրել պետական բյուջեում, և ուսումը լինելու է հասանելի բոլորի համար»,- վստահեցրեց Տիգրան Սարգսյանը:
«Մաքսային միությանն անդամակցելը բխում է Հայաստանի Հանրապետության, մեր տնտեսության և մեր քաղաքացիների շահերից»
Վարչապետը՝ «Մաքսային միության տորթից» Հայաստանի ակնկալիքների մասին
Տ. Սարգսյան. «Եթե դուք ունեք աշխատանք և եկամուտ, ապա պարտավոր եք մտածել ձեր ապահով ծերության մասին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը գազի մատակարարման պայմանագրերի և իրանական գազի մասին
Վարչապետ. 2013 թվականը նոր ձեռքբերումների տարի էր
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում