Հասարակություն 15:15 30/12/2013

Հայկական ռետրո style Նոր Տարի

 
- Ձեր տուն մտնի խազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:
***

Ձեր տան սներ ծառ ին խնկի,
Պատեր շարուկ մարմար քարեն,
Ալաշ վերեն ծալ-ծալ ոսկի,
Խողն ի վերեն սուրբ մարգարիտ,
Խարսներ ինի` քանց աղունակ,
Ավելն ի ձեռ` փունջ մանուշակ,
- Ձեր անդրանիկի անուն ի՞նչ ի:
- Արամ ի:
- Արամ ճութ էր, էլ ճթացավ,
Քանց բարդի ծառ էլ հերկնցավ,
Քանց ուռի ծառ էլ կանաչավ,
Քանց կաղնի ծառ էլ պնդացավ,
Ճղեր թալեց քաղքե-քաղաք,
Ամեն ճղին` ջուխտմ ճրագ,
Արամ նստեր ծառի տակին,
Գավաթն ի ձեռ նռան գինին:


Երբ Ամանորը պարտադրված ծախս և ճոխություն չէր, երբ կոկորդիլոսն ու խոզի բուդը սեղանի զարդ չէին, հին հայերը այսպիսի երգերով, խաղ ու տաղերով էին դիմավորում նոր տարուն ու ճանապարհում հնին:


 Նոր տարվա նախորդ օրն ու գիշերը 10 -12 տարեկան տղաների խմբերը շրջայց էին կատարում համագյուղացիներին: Նրանք երգելով տուն էին մտնում կամ երդիկից դատարկ տոպրակ իջեցնելով` ավետում էին տարվա ավարտը, Նոր տարվա գալուստը: Երգերի տեքստի միջոցով գովերգում էին ընտանիքի անդամներին, տունը, հղում էին բարեմաղթանքներ և թվում իրենց սպասելիքները տանտերերից: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում: Արցախում և Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Պատրաստում էին ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան, որը կոչվում էր «Ճլոլունք», և իջեցնում էին հարազատների, իսկ ավելի հաճախ` խնամիների երթիկից ցած:

Ազգագրագետ, «Տոնացույց» ժողովրդական թատրոնի ղեկավար Հասմիկ Բաղրամյանը նկատում է, որ այսօր ավանդականից շատ հեռացած ենք նշում տարեմուտի տոնը` սկսած ավանդական սեղանից, վերջացրած` տնօրհնեքի արարողությունից: «Մանկական ավետիսներն ընդհանրապես պահպանված չեն որպես մշակույթ, բայց դա է եղել հիմնական արարողակարգը: Հնում հավատացել են, որ նոր տարին տուն է մտնում այն ժամանակ, երբ տուն են մտնում երեխաները` ավետելով բարին»,- ասում է Հասմիկ Բաղրամյանը: 

Հայակական ավանդական տոնածառը եղևնի չի եղել: Այն կենաց ծառ է խորհրդանշել, պտղաբեր ճյուղ է եղել: Կենաց ծառը զարդարվել է քաղցրեղենով` չիր, չամիչ, և սերմերով:

Նոր տարվա գլխավոր հերոսն ու կերպարը Ձմեռ պապն է, ում հին հայերը նաև Կաղանդ Պապ էին անվանում:
Հասմիկ Բաղրամյանն ասում է, որ հայ ձմեռ պապը այնպիսի կերպար է եղել, որ երեխային զգաստ պահի պահքի շրջանում: Նա լուռումունջ հայտնվել է, տվել նվերներն ու հեռացել: Նա լռության և կախարդանքի մեջ կատարել է հրաշքները:
«Տոնացույց» ժողովրդական թատրոնը հեքիաթ է հորինել, մեր Կաղանդ պապիկն ապրում է Արարատի գագաթին: «Նա չէր կարող ապրել Լապլանդիայում, իսկ Արարատից բացի էլ որտե՞ղ կարող էր ապրել Կաղանդ պապիկը»:


«Ձմեռ Պապու խորհուրդը շատ հետաքրքրական է, և շատ կուզենայի, որ յուրաքանչյուր մանուկ հավատար դրան: Հոգեբանական առումով շատ կարևոր է, քանի որ մանկան համար իր ծնողները, հատկապես մայրն է իր աստվածը: Ամբողջական կախվածության զգացողություն է ունենում մանուկը իր ծնողներից, և շատ կարևոր է, որ ենթագիտակցաբար ունենա նաև, իր ծնողներից ավելի, խորհրդավոր, բարի, առատաձեռն ինչ-որ էակի գոյության և իր կյանքի մեջ նրա ներկայության ընկալումը: Սա մանկան համար Աստծո գոյության զգացողության նախապատրատությունը կլինի»,-այսպես էլ ամանորի գլխավոր սիմվոլի նշանակությունը մեկնաբանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն աբեղա Զարգարյանը:

 Ամանորը Խորհրդային շրջանում է այսքան ժողովրդականություն է ձեռք բերել. ասում են  ազգագրագետներն ու հոգևորականները: Ըստ ազգագրագետ Սվետլաննա Պողոսյանի,  ավանդական հասարակությունում մեծ շուքով նշվել է Սուրբ ծնունդը. «Այդ շրջանում Սուրբ ծննդյան տոնակատարությանը պատրաստվում էին ամբողջ ամառ, աշուն»:


Խորհրդային շրջանում կար բարի ավանդույթ՝ երեխաների հետ գնալ հրապարակ
կամ զբոսայգի և լուսանկարվել Ձմեռ Պապի կամ տոնածառի հետ









Հայր ու որդի Պետրոսյաններ. զբոսանք տոնական Երևանով. 60-ականներ


60-ականներ. Նոր Տարվա հանդես Երևանի մանկապարտեզներից մեկում

«Մինչ խորհրդային շրջանը գլխավոր տոնը եղել է Սուրբ Ծնունդը, որին պատրաստվել են դեկտեմբերի 30-ից, պահքի և ամենօրյա աղոթքի միջոցով, մինչև հունվար 5-ի երեկո, երբ Ճրագալույցի պատարագին մարդիկ գնացել են եկեղեցի Սուրբ Հաղորդություն ստանալու և լույս տանելու իրենց տները: Հստակ է արդեն, որ Խորհրդային աստվածուրացության շրջանում ամեն ինչ արվում էր մարդուն եկեղեցուց և քրիստոնեական հավատից կտրելու համար: Պատահական չէ, որ նորտարվա տոնակատարություններն այսքան շուքով ու հանդիսավորությամբ նշվում է հատկապես հետխորհրդային հանրապետություններում: Եվրոպայում, օրինակ, գլխավոր տոնը Սուրբ Ծնունդն է, որ նշվում է դեկտեմբեր 25-ին, իսկ Ամանորը տոնում են միայն հրավառությամբ, շամպայն բացելով, ընդամենը այդ գիշեր տոնական սեղան գցելով: Պատահական չէ, որ մեզ մոտ Ամանոր և Սուրբ Ծնունդ է, իսկ հետխորհրդային երկրների տարածքից դուրս, քրիստոնյա աշխարհում Crismas, Natale: Թեև պետք է նշեմ նաև, որ Սուրբ Ծնունդ այդ երկրներում նշում են արտաքին տարրերը հիմնականում պահելով, մինչդեռ հոգևոր ընդգրկունությունը պահում են միայն գործնական հավատացյալները: Օրինակ, երբ մի ընտանիք նշում է Սուրբ Ծնունդ, բավարարվելով միայն սուրբծննդյան ընթրիքով, առանց եկեղեցի գնալու և գործուն մասնակցություն ունենալու հոգևոր արարողությանը, ապա այդօրինակ տոնակատարությունը պարպված է իր հոգևոր սնուցքից»,-ասում է հայր Ռուբենը:


Շամապայնը՝ Ամանորի սեղանի զարդ՝ թե սովետական, թե հետ սովետական Հայաստանում


Սովետական Երևան. Տարեմուտի ընթրիքի սեղանի շուրջ





Փոքրիկ Մեսրոպի առաջին Ամանորը. այսօր նա քաղաքական գործիչ է
 
«Ամանորը սովորաբար նորի և նորոգության տոն է, որ մարդկանց լցնում է հույսով դեպի վաղվա օրը: Ակնկալությունը կյանքի փոփոխությունն է դրական ուղղվածությամբ: Այդ գիշեր, երբ տարին փոխվում է, մեր գրեթե բոլոր եկեղեցիներում կատարվում է հատուկ արարողություն, որ կոչվում է «Հանրապետական մաղթանք», այսինքն՝ աղոթք է արվում հանրապետության, երկրի պետական հաստատությունների (Նախագահական, Ազգային ժողով, Զինված Ուժեր, Կառավարություն) և ողջ բնակչության համար: Եկեղեցում ընդունված այս կարգից արդեն իսկ նկատելի է, որ Ամանորը ավելի աշխարհիկ տոն է»,-շարունակում է մեկնաբանել հոգևոր հայրը: 

Ձմեռ Պապու սայլակով նկար ունենալը թերևս պարտադիր էր սովետական երեխաների համար


Արմեն Ասրյան.  նա նույնպես չէր կարող հետ մնալ տենդենցից










Աջկական երազանք. դառնալ Ձյունանուշ








Այդ ժամանակ չկար ոչ արաբական գարունը, ոչ ապստամբական բանակը, ոչ Ասադը, ոչ
էլ կային տեղահան եղած սիրահայերը. բայց ապագա արբագետի միտքը զբաղված էր
շաաա՜տ լուրջ թեմաներով՝ ինչ կբերի նրան Ձմեռ Պապն այս տարի












Նա վերցնում է հարուստներից ու բաժանում աղքատներին.
փոքրիկ Ռոբին Հուդ Արմեն Պետրոսյան



Կերած-խմած փոքրիկ Լիա Խոջոյան. գտեք նրան  երեք վայրկյանում



Հարկ է նշել, որ հին հայերը միշտ չէ, որ Նոր տարին նշել են հունվարի 1-ին: Այդ միայն 18-րդ դարում է եղել` Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, երբ որպես Նոր տարվա սկիզբ ընդունվեց  հունվարի 1-ը (համապատասխանեցնելով քրիստոնեական մի շարք երկրներում ընդունված  տարեսկզբի հետ):Հիշատակվում են տոնի տարբեր անուններ` Ամանոր,  Տարեմուտ, Տարին Գլուխ, Նոր տարի, Կաղանդ, Կաղինդ, Կալոնտար, Կալանտար: Նոր  տարուն նախորդող գիշերն էլ հայտնի էր Լոլեի գիշեր, Խլվլիկ, Կախ կամ Կաղ անուններով,  իսկ համշենահայերի մոտ` Ծաղկըմուտ:
Նոր տարին սկսվում էր դեկտեմբերի 30 - 31-ին` ամանորյա խմորեղեն պատրաստելով: Խմորեղենի մեջ ամենագլխավորը «Տարի հաց», «Կրկենի», «Դովլաթ կրկենի», «Կլոճ», «Փուռնիկ» և այլ անուններով ծիսական հացն էր: Տարբեր տեղերում այդ հացի  բաղադրատոմսերը, ձևը տարբեր էր:

Այն կարող էր լինել գաթա, բաղարջ, ձվաձև, կլոր, խաչաձև, եռանկյունի, քառակուսի և այլն: Կարող էր զարդարված լինել զանազան զարդանախշերով, ընկույզով, չամիչով, սերմերով, պտուղներով: Գլխավորն այն է, որ հացի  մեջ որևէ նշան էր դրվում` կորիզ կամ լոբի կամ ուլունք, ավելի հաճախ` դրամ: Տարի հացը  տարբեր տեղերում տարբեր օր են կտրում` տարեմուտի ընթրիքին, հունվարի 1-ի առավոտյան, հունվարի 4-ին, հունվարի 5-ին` ճրագալույծին, հունվարի 6-ին` ծննդին:







Ըստ մատենագիտական նյութերի, հնում «Տարի» հացը բաժանել են 12 մասի` իբրև 12 ամիսների խորհրդանշան:

Բաժանել են նաև տան բոլոր անդամների թվին հավասար: Հաճախ բաժին են հանել նաև տան կենդանիներին, արտին, հանդին: Ում բաժին ընկներ նշանը, այդ տարի նա երջանիկ կլիներ կամ ընտանիքի հաջողությունը նրանից կգար:

«Տարի» հացից բացի թխում էին զանազան ձևերի ու մեծության այլ խմորեղեններ, որոնք ունեին կանխատեսելու նպատակ, ինչպես նաև հմայական խմորեղեններ: Վերջիններից էին, օրինակ, կլոր, մեջը ծակ, ցորենով ու գարիով զարդարված «հացի հոր», «գարու հոր» կոչվող խմորեղենները: Թխում էին ընտանիքի եկամուտը խորհրդանշող աշխատանքային գործիքի պատկերով խմորեղեն` արոր, գութան, խնոցի, մկրատ, մատնոց, ուրագ և այլն, որևէ ցանկություն խորհրդանշող պատկեր` քսակ, պայտ, կողպեք, հասկ: Շատ տեղերում թխում էին մարդակերպ թխվածքներ, որոնք կոչվում էին «Ասիլ-Բասիլ», «Վասիլ»: Սրանք խորհրդանշում էին բնության մեռնող ու հարություն առնող աստվածներին` Նարին, Արա գեղեցիկին:

Մարդակերպ հացիկների աչքերի, բերանի կրծքին դրված ձեռքրի վրա չամիչներ էին դնում: Թխվելու ընթացքում դրանց ուռելը կամ սմքելը դրական կամ բացասական գուշակություն էր տվյալ տարվա համար: Ձևավոր հացերով ոչ միայն գուշակություններ էին անում, այլև շնորհավորում էին միմյանց տոնը և դրանցով «կաղանդում» ջուրը: Նոր տարվա նախորդ գիշերը կանայք և երիտասարդտղամարդիկ իջնում էին գյուղի աղբյուրը և կաղանդում ` շաղ տալով նրա մեջ սերմեր, պտուղներ կամ թրջելով ծիսահացերը: Հավատում էին, որ ճիշտ կեսգիշերին ջրի տեղ աղբյուրից ոսկի է հոսում (ընդամենը մի պահ) և աշխատում էին հենց այդ պահին աղբյուրից ջուր բերել:







«Տոնական սեղանը այսօր, իրականում, խայտաբղետ է: Սակայն քրիստոնեական ընկալմամբ՝ այն պետք է լինի պահոց սեղան, քանի որ դեկտեմբերի 30-հունվար 4 շաբաթապահք է, որի իմաստը հավատացյալին Սուրբ Ծնունդին հոգեպես նախապատրաստելն է»,-ասում է հայր Ռուբենը:Հասմիկ Բաղրամյանն էլԱմանորին խոզի բդի և տոլմայի փոխարեն խորհուրդ է տալիս ուտել փոխինձ և հալվա, որն ամեն օր չենք ուտում: «Դուք կվերադառնաք նախնիների համային զգացմունքներին: Որ միսը խառնում եք, այդ կոդը կորչում է»:







Ըստ ազգագրագետների, հնում Նոր տարվա տոնական խնջույքը սկսվում էր դեկտեմբերի 31-ի ընթրիքով:  Նոր տարվա սեղանին պարտադիր էին 7 տեսակ միրգը և 7 ճաշատեսակները:  Տան բոլոր անդամների ներկայությունը պարտադիր էր: Տան մեծը բարձրացնում էր բաժակը,  օրհնում սեղանը, շնորհավորում տնեցիների Նոր տարին և առաջարկում բոլորին` առաջին  բաժակի հետ մեղր համտեսել.- «Անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ վարվենք»:




Որոշ տեղերում ընթրիքն սկսելուց առաջ տան գլխավորը երեք բուռ կաղին, ընկույզ էր նետում դեպի տանիք «Շեն կենա Կալանտար, բարով Կալանտար ըլլա» խոսքերով, վստահ, որ նետված կաղին-ընկույզը առաջիկա տարվա առատությունը պիտի ապահովի: Ամբողջ գիշեր տան ճրագը չէր մարում: Ընթրիքից հետո սկսվում էին տոնական այցելությունները: Որոշ տեղերում այդ այցելությունները կատարվում էին առավոտյան: Տան դուռը տոնական օրերին չէր փակվում:

Վաղ առավոտյան տան մեծը մատուցարանի մեջ շարում էր հաց, գինի, մեղր և 4 խնձոր, որոնց վրա մեղրամոմ էր վառվում: Մատուցարանը տանելով տան չորս անկյունները, նա ասում էր. «Անուշ արեք, ովքեր չեք երևում, նորհավոր Նոր տարի»: Ապա դուրս էր գալիս և աղոթում Աստծուն, խնդրելով, որ ամբողջ տարին իր տան համար ավցնի այնպես քաղցրությունով, ինչպես քաղցր է մատուցարանը, տուն մտնում, տան բոլոր անդամներին հրավիրում ճաշակելու հացից ու մեղրից, ասելով` «էսպես քաղցր պառավես»:

Վերջապես մեղրից խաչաձև քսում էր դռան ճակատին և վառված մեղրամոմի ծխով սևացնում քսած տեղը, մի կարմիր շոր կապում և, ներս մտնելով, երեխաներին բաժանում նրանց համար թխված խմորեղենները:

Ազգագրագետ Ս. Պողոսյանի խոսքով, ավանդական շրջանում էլ մարդիկ այցելում էին միմյանց տներ, շնորհավորում, սովորաբար հարուստներն իրենց պարտքն էին համարում օգնել իրենց կարիքավոր հարազատներին, բարեկամներին. «Այդ այցելությունները նպաստում էին միջընտանեկան, միջազգային հարաբերությունների լավացմամբ»:

Հայր Ռուբենն ասում է, որ  իր համար Ամանորը դիմավորելու իդեալական ձևաչափը հոգևորն է, երբ ամանորյա և սուրբծննդյան տոնակատարությունների միջոցով հոգևոր նոր աստիճանի վրա կբարձրանանք, պահքի միջոցով կնախապատրաստվենք, կկուտակենք մեր հոգևոր ուժերը, ներքին անդրադարձումի միջոցով կմաքրվենք մեր մեղքերից և պատրաստ հոգով, սրտով ու մտքով կդիմավորենք Սուրբ Ծնունդը: Կլինենք այնպիսի տրամադիր վիճակում, որ Տիրոջ ծնունդը կզգանք նախ մեր սեփական հոգու մեջ և ապա մեր շրջապատի մեջ: Իդեալական նվերն էլ կլինի այն, ինչ կգոհացնի Մանուկ Հիսուսին՝ սեր, ժպիտ, փոխադարձ հարգանք, մարդկային վերաբերմունք մարդուն:

Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ հայր Ռուբենը  ամեն հայի և ամեն մարդու մաղթում է`« թող խաղաղությունը, արդարությունը և սերը տիրապետող լինեն թե անձնական կյանքում և թե ուրիշի հետ հարաբերության մեջ: Քանի որ մեր ժողովրդի կյանքում Նոր Տարին պսակավորվում է Սուրբ Ծնունդով, ապա կուզեմ, որ բոլորս էլ ունենանք այն գիտակցությունը, որ սա մեր քրիստոնեական ծննդյան տոնն է, իսկ ամեն ծնունդ լի է ուրախությամբ, բարությամբ, ճոխությամբ, հույսով, հավատով ու սիրով: Թող որ ամեն հայ այս տոնակատարությունները ապրի հենց այս գիտակցությամբ ու իմաստով: Թող որ ամեն հայ սրտի թրթիռով սպասի և ցանկանա Քրիստոսի ծնունդը, որն իրական երաշխիքն է նորի, նորոգության և հույսի»:


90-ականներ. Նոր Տարվա հանդես Հրազդանում


80-ականներ. միջոցառում ԵՊՀ-ի աշխատակիցների երեխաների համար. Մեսրոպ Առաքելյան


 90-ականները սովորեցրին փոքրիկ բաների վրա ուրախանալու մեծ արվեստը


Այո, այս ուտելիքները եփվել են ֆուջիկայի և կեռոգազի վրա: Խմորեղենները
մի կերպ հասցրել են պատրաստել հովհարային անջատումների արանքում,
բայց տոնից նրանք երբեք չեն հրաժարվել


 
Տաք հուշեր մութ ու ցուրտ 90-ականներից. Մկո Հովսեփյան


Նոր Տարվա հանդես Էրուդիտ քոլեջում


90-ականների լույս-տոն-ուրախություն՝ բենգալյան կրակ


Զինված և դիմակավոր


90-ականների Գյումրի. անկախության սերունդ. Լևոն Մարգարյան


Նարեկ. վաղվա զինվոր


Իսկականները
Լուսանկարը` Hayzinvor.am-ից



Սևակ կամ մոդեռն Կաղանդ Պապ


Մարիկը. Նա հավատում է Ձմեռ Պապին և բժշկուհի է դառնալու, որ բուժի
աշխարհի բոլոր բալիկներին ու շնիկներին



Հրաշքներ այո, պատահում են. ահա նա


Նենուկ. Հայտնի  մուլտֆիլմի հերոսուհու՝ Մաշայի
արկածները նրա արածների համեմատ ոչինչ են



Լիլիթի առաջին Նոր Տարին






Ձմեռ Պապը կատարել է Նարեկի նախորդ տարվա ամանորյա երազանքը. այս տարի նա եղբայր
է ունենալու



Նոր Տարին նոր հույս է ու հավատ, որ ամեն ինչ լավ է լինելու. անգամ  մութ ու ցուրտ 90-ականների ամանորյա նկարներից մեզ ժպտում են երջանիկ մարդիկ: Ժպտում են, որովհետև  հավատում էին, որ հրաշքներ կատարվում են: Թող բոլորս հավատալու ուժ ու հիմք ունենանք...Այլ ցանկություններ էլ կան, բայց  չեմ գրելու, զի այդ խոսքերը, Ջալալի ասած, ավելի ճերմակ են, քան թղթերը...

Թեհմինե Հարությունյան



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am
15:10
Պետությունն ինքն իրեն գցում է զավեշտալի, կատակերգական վիճակի մեջ. Գրողների միության նախագահ
«Մեր գրականությունն ունի կոմեդիական ժանրի պակաս և այս դատավարություններն իրենք հենց այդ կոմեդիաների ժանրը կլրացնեն»,- ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Երաշխավորում եմ, որ եթե այդ քայլերը չանենք, նոր պայթյուն է լինելու տարածաշրջանում. Փաշինյան
«Մեր նպատակը էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք...
Աղբյուր` Panorama.am
14:54
Միությունների շենքերը պետականացնելուց հետո կարող են պայման դնել՝ Արարատ լեռը չնկարեք կամ բանաստեղծություններում չգրեք. Փաստաբան
«Խոսակցությունները, որ պետականցնենք, հետո կտանք նաև անհատույց օգտագործման, իհարկե, կարող է սկզբի համար կամ որոշ ժամանակ կրքերը չթեժացնելու...
Աղբյուր` Panorama.am
14:52
Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է
Երկու անձի մեղադրանք է ներկայացվել և նրանք կալանավորված են։
Աղբյուր` Panorama.am
14:46
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
Հավատարիմ մնալով խաղողագործների հետ չընդհատվող երկխոսության իր սկզբունքին՝ Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի...
Աղբյուր` Panorama.am
14:32
Թող Նկարիչների միության անդամներից շատ սրտացավ չլինեն մեր գույքի նկատմամբ. Սուրեն Սաֆարյան
«Սա մեր սեփականությունն է։ Ի՞նչ է նշանակում պետականացնել։ Ումի՞ց են պաշտպանում։ Թող միության անդամներից  շատ սրտացավ չլինեն։ Մենք շատ...
Աղբյուր` Panorama.am
14:31
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը, որ գտնվում է  «Արմավիր» ՔԿՀ-ում, հոդված է գրել։...
Աղբյուր` Panorama.am
14:10
Զախարովա. Ռուսաստանը Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին վկայություններից հետո
Ռուսաստանի Դաշնությունը  Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք է ակնկալում մամուլում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կառավարությունն էլ ձեզնից է աջակցություն ակնկալում.Փաշինյանը՝ Բրյուսովի նորանշանակ ռեկտոր Գյուրջինյանին
«Փակ-գաղտնի քվեարկությանը մասնկցած խորհրդի 18 անդամների կողմ քվերակության արդյունքում բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ...
Աղբյուր` Panorama.am
13:40
Կառավարությունը չի կարա գնա, մտնի ամեն դպրոց ասի՝ երեխանե՛ր՝ դուք այստեղ, ուսուցիչներ՝ դուք այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան
«Վերանայվել է դպրոցների տնօրենների նշանակման կարգը, այժմ գործում է նշանակման եռափուլ գործընթաց, իսկ վարչատնտեսական կառավարման մասով...
Աղբյուր` Panorama.am
13:28
ՔԿ. Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող
Քննչական կոմիտեն ստացել է հանցագործության մասին հաղորդում այն մասին, որ 2024թ․ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
13:22
GRECO կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն և հաշվետվողականություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում
Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը (GRECO) այսօր հրապարակված զեկույցում կոչ է անում Հայաստանին շարունակելու իր...
Աղբյուր` Panorama.am
13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Չեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան
14:55 18/04/2024

Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}