ԶԼՄ-ներ. Իսլամիստները Սիրիայում դաժանորեն սպանում են հայերին
iNews-ը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի նկար, որում ամենայն հավանականությամբ պատկերված է հայ երիտասարդի դի: Ըստ iNews-ի տեղեկությունների` երիտասարդի անունը Մինաս էր:
Նրան սպանել են բանտում այն բանի համար, որ հրաժարվել է ընդունել իսլամ: Երիտասարդի հագին եղել է Հալեպի հայ ավետարանական եղեկեցու համազգեստ: Բանտը գտնվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն», (Դաաշ) խմբավորման վերահսկողության տակ:
Մինասը և իր հայրը բանտում էին գտնվում 115 օր:
Իր հերթին HawarNews.com-ը, վկայակոչելով իսլամիստներից փախուստի դիմած քրդերին, հայտնել էր, որ Իրդլիբ նահանգում նույն խմբավորումը սկսել է գլխատել հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Խմբավորման անդամները երկու հայի բերել էին այն բանտը, որտեղ մենք էինք գտնվում: Մեկ շաբաթ անց նրանք հայերին տարան բանտից և երկու ժամ հետո բերեցին թխվածքի արկղ: Մեզ ասեցին, որ բացենք և ուտենք այդ թխվածքը: Երբ բացեցինք, տեսանք հայերից մեկի գլուխը»,-կայքին փոխանցել են քրդերը:
Նշենք, որ այս տեղեկությունները դեռ հաստատված չեն հայկական համայքնի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները