2013թ-ին 85 անօթևան տեղափոխվել է ժամանակավոր կացարան
«2011 թ-ի տարեվերջից մինչ 2013 թ-ի ավարտն ընկած ժամանակահատվածում հավաքագրվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել 225 անօթևան, որից շուրջ 85-ը՝ 2013-ին: Համապատասխան սոցիալ-հոգեբանական աշխատանքների արդյունքում կացարանի շահառուներից 39-ը վերադարձել է ընտանիք, 49 շահառու տեղավորվել է աշխատանքի և վերադարձել ինքնուրույն կյանքի, 8-ը տեղավորվել են մասնագիտացված տուն-ինտերնատում, 11 հոգի էլ տեղափոխվել են ՀՀ մարզեր: Շահառուներից 8-ը նոր ընտանիք է կազմել ու հեռացել կենտրոնից, իսկ 17-ը ինքնակամ լքել են կացարանը, մեկը տեղափոխվել ՌԴ»- տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Ծրագիրն իրականացվել է հայ-դանիական «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ: Անօթևանների կացարանում ապահովված են անհրաժեշտ բոլոր պայմանները, այդ թվում՝ սննդի, հիգիենայի, խնամքի եւ առաջին անհրաժեշտության այլ միջոցառումների կազմակերպումը: Իրականացվել են նաև անվճար բուժօգնության և սոցիալական աջակցության մի շարք այլ ծրագրեր: Մատուցվել են հոգեբանական և իրավաբանական խորհրդատվական ծառայություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները