«Կա-սե-ցում». Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը
Ազատության հրապարակում մեկնարկել է «Դեմ! եմ» նախաձեռնության հանրահավաք-երթը, որին մասնակցում են նաև ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները: Այս պահին հարթակում են ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու Էլինար Վարդանյանը, ՀԱԿ-ական Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից» Ռուբեն Հակոբյանը, և այլ պատգամավորներ:
Մեկնարկին կազմակերպիչները հայտարարեցին, որ պայքարելու են մինչև օրենքի կասեցումը, իսկ հավաքված քաղաքացիները սկսեցին վանկարկել «Կա-սե-ցում»: Հաջորդ պահին հավաքվածները ազդարարեցին, որ պայքարելու են մինչև հաղթանակ, քանի որ իրենք են երկրի տերը: