Ն.Զոհրաբյան. Օրենքը բխում է միայն իշխանության շահերից, որին օդի պես պետք են գումարներ
«Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել պետական ռեկետի, պետական գանձագողության, գրպանահատության մասին օրենքը: Սուտ են իշխանության բոլոր հավաստիացումները, թե օրենքը բխում է քաղաքացիների շահերից, ոչ` օրենքը բխում է միայն իշխանության շահերից, որին օդի պես պետք են գումարներ»,- Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ինչքան պետք է արհամարհեն, չսիրեն սեփական ժողովրդին, որ հասցնեն այս վիճակին` հետաքրքրվեց պատգամավորը և մեղադրեց Սահմանադրական դատարանին իշխանություններին սպասարկելու համար.
«Սա վերջին հնարավորությունն է ապացուցել, որ դա այդպես չէ, որ ՍԴ-ն չի ծառայում կլանին, այլ ծառայում է Սահմանադրությանն ու ժողովրդին»,- հայտարարեց Ն.Զոհրաբյանը:
Նա նաև նշեց, որ որևէ քաղաքական ուժ կամ քաղաքացիական նախաձեռնություն չի կարող խնդիրը միայնակ լուծել և միայն միասնական ուժերով է հնարավոր հաղթել ստեղծված իրավիճակում, և հավաստիացրեց, որ կուտակային համակարգի խնդրից բացի միասնական վիճարկելու են գազային պայմանագրերը, որոնք Հայաստանը «տարիներով վերածել են վասալի».
«Միասնական լինենք, միասնական ուժով մենք հաղթելու ենք»,- հավելեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Նախորդիվ`
«Կա-սե-ցում». Ազատության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը