Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Բ. Սահակյանի հրամանագրում ասված է. «Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության 68-րդ հոդվածի 17-րդ կետով և հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պարգևների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպա-նության բանակի N 49971 զորամասի 7-րդ հրաձգային վաշտի 3-րդ հրաձգային դասակի 3-րդ հրաձգային ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Արմեն Լևոնի Հովհաննիսյանին հետմահու պարգևատրել «Արիության համար» մեդալով։ Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակում՝
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան