«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հաստատ կքանդվի. Արտյոմ Մովսեսյան
Կառավարությունը «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի քանդման առաջարկին հավանություն տվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Նա նշեց, որ կառավարությունն արդեն հաստատել է «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված «մաստեր պլանը», որտեղ նաև ներկայացված է «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի քանդման գործընթացը: Մովսեսյանը միաժամանակ հիշեցրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջարկը, որն, ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի, ընդունելի է եղել և ՔԱՎԳ-ի, և Է.Էռեկյանի թիմի կողմից: Այն է` եթե մշակութային պահպանման առումով խնդիրներ կան, ապա կարելի է այգի ստեղծել և այնտեղ տեղակայել ճարտարապետական հուշարձանները:
«Այդ առաջարկը ընդունելի է եղել Էռնեկյանի թիմի կողմից, իրենք մոտ օրերս կներկայացնեն, որ այդ փոփոխությունը դրական են ընդունել, բայց թե ինչպիսին կլինի լուծման վերջնական տարբերակը, նրանք ժամանակ են խնդրել, որպեսզի այս տարվա ընթացքում քանդման հետ կապված լուծումներ գտնեն», -ասաց Ա. Մովսեսյանը:
Նրա խոսքով, շենքի տեղափոխում ևս չի լինելու, քանի որ դա մեծ ծախսեր են պահանջում, և ոչ մի կառավարիչ նմանատիպ ծախսեր չի իրականացնի:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա